Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել

Լուրեր

05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
Բոլորը

Սաուդյան Արաբիան հայտնել է, որ երկրի արևելքում գտնվող պետական նավթային Aramco ընկերության գլխամասի շենքի վրա հարձակման հետևանքով «սահմանափակ մակերեսով հրդեհ» է բռնկվել, իսկ Եմենի հութիների արձակած և որսված հրթիռների բեկորներից մայրաքաղաք Էր Ռիադում չորս մարդ է վիրավորվել, գրում է France 24-ը։

Դեպքը տեղի է ունեցել այն բանից մի քանի ժամ անց, երբ Եմենի հութիների դեմ պայքարող՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել էր, որ երեքշաբթի երեկոյան որսացել է մի քանի հրթիռ, այդ թվում՝ Էր Ռիադի երկնքում։

Նավթային հսկա Aramco-ի վարչական շենքը գտնվում է Դահրանում։ Հարվածի հետևանքով վիրավորվել է չորս մարդ՝ երկու կին, մեկ տղամարդ և մեկ երեխա, 15 տուն վնասվել է։

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը չորեքշաբթի հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի դեմ վերջին հարձակումները կարող են ազդել «բոլորի վրա՝ ամենուր», քանի որ ամբողջ աշխարհում էներգակիրների գները բարձրանում են, իսկ նավթով հարուստ տարածաշրջանում միաժամանակ մի քանի հակամարտություն է ընթանում։

«Սաուդյան Արաբիայի տնտեսությունը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։ Այդ առումով, այս զարգացումները կարող են բացասական հետևանքներ ունենալ բոլորի համար՝ աշխարհի ցանկացած վայրում»,- Բանգկոկում ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումների շրջանակում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԱՄՀ տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։

Եմենի հութիների դեմ պայքարող՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան այսօր ավելի վաղ  հայտնել է, որ որսացել է խմբավորման կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռը։ Ավելի վաղ AFP-ի լրագրողները հաղորդել էին սաուդյան մայրաքաղաքում պայթյունների մասին։

«Էր Ռիադի ուղղությամբ ահաբեկչական հուսիթական զինված խմբավորման արձակած բալիստիկ հրթիռի որսում և ոչնչացում»,- X-ում գրել է կոալիցիայի խոսնակ Թուրք Ալ-Մալքին։

France 24-ը նշում է, որ վերջին մարտական գործողությունները տեղի են ունենում այն բանից մեկ օր անց, երբ Ռիադում Ֆրանսիայի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել հութիների թիրախում հայտնված Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից։ Մի շարք օտարերկրյա ավիաընկերություններ ևս դադարեցրել են թռիչքները դեպի Ռիադի միջազգային օդանավակայան, որն ավելի վաղ ենթարկվել էր մահացու հրթիռային հարձակման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի