Ալեն Սիմոնյանի՝ ինձ ուղղված շնորհավորանքը հարաբերությունների վերականգնման առաջին քայլն էր․ Իշխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
30.08.2023 | 12:46Ընթանում է ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ասուլիսը:
«Ես միշտ էլ կողմ եմ եղել ինստիտուցիոնալ հարաբերություններին։ Այն հարաբերությունները, որ այսօր առկա են ՀՀ-ի և Արցախի ԱԺ-ների միջև, անընդունելի է։ Անշուշտ, միջխորհրդարանական համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է։ Ալեն Սիմոնյանի՝ ինձ ուղղված շնորհավորանքը հարաբերությունների վերականգնման առաջին քայլն էր»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Իշխանյանը՝ ընդգծելով՝ չպետք է թույլ տանք, որ Հայաստանը մեզանից հեռանա։
Հիշեցնենք` օգոստոսի 7-ին Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսով զրուցել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի հետ: Սիմոնյանը գործընկերոջը շնորհավորել է բարդ շրջանում պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ` մաղթելով հաջողություններ։
Սիմոնյանի նախաձեռնած հեռախոսազանգի ընթացքում գործընկերները քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Մանրամասները՝ տեսանյութում։