Արցախցիները Վերածննդի հրապարակում սպասում են Արայիկ Հարությունյանին

Լուրեր

06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Արցախցի 3 երիտասարդների առևանգումից հետո այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում շտապ հավաք է նախաձեռնվել, որը շարունակվում է մինչև հիմա։ Ըստ հավաքվածների՝ ժամը 21:00-ից սպասում են ԱՀ ԱԺ նիստի ավարտին՝ հասկանալու, թե ինչ որոշում են կայացնելու։

Հանրահավաքի մասնակիցներն Արայիկ Հարությունյանից պահանջել են միանձնյա որոշումներ չկայացնել, ընդլայնված նիստ գումարել՝ հրավիրելով նաև հանրապետության նախկին նախագահներին, քաղաքական ուժերի ղեկավարներին և նիստի հեռարձակման ուղիղ եթեր ապահովել: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ նախագահը նիստ է հրավիրել Ազգային ժողովում:

Ավելի վաղ հավաքի մասնակիցներին մոտեցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ուղիղ եթերում հանրահավաքը տեսանկարահանող ցուցարար Արթուր Օսիպյանին ԱՀ նախագահը հորդորում է անջատել հեռարձակումը, ինչից հետո կխոսի գերեվարված տղաների մասին։ Կարճ ժամանակ անց եթերն ավարտվել է։

Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն, ժամը 13:00-ի սահմաներում 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանը Հակարիի կամրջի անցակետից, ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։

Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։ Հարցաքննության ընթացքում տվել են տարաբնույթ հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, ՀՀ գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն։ Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։ Երեք քաղաքացիներն էլ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բաքվի Դատախազությունը 3 արցախցի երիտասարդների վերաբերյալ որոշում է կայացրել։ Ըստ դատախազության հաղորդագրության՝ երիտասարդների նկատմամբ կկիրառվի վարչական կալանք՝ 10 օր ժամկետով, ապա «նրանց կազատեն ու կվտարեն Ադրբեջանից»։

Լուսանկարը՝ ABC մեդիայի

Ռոզա Վարդանյան