Արցախի Մարտունու շրջանում անցել են հացի գնման կտրոնային եղանակին. մայրաքաղաքում դեռ որոշում չկա

Լուրեր

03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտունի և Ճարտար քաղաքների, խոշոր համայնքներից՝ Սոսի, Կարմիր շուկայի, Բերդաշենի և Գիշիի բնակիչները օգոստոսի 23-ից հացը գնում են կտրոնային եղանակով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Հունան Հայրումյանը:

«Հաշվի առնելով բնակչության թվաքանակը և ստացված հացահատիկի բերքի սակավ պաշարները` եկել ենք այն եզրահանգման, որ պետք է խնայողաբար օգտագործենք»,- մանրամասնել է Հ.Հայրումյանը:

Նա նշել է, որ արդեն մշակվել է կտրոնի ձևը, և տրամադրվել բնակիչներին, կտրոնի նմուշը ուղարկվել է համայնքներ:

«Կտրոնի մեջ ներառված է ընտանիքի ավագի անուն֊-ազգանունը, տվյալ ընտանիքի անդամների թիվը և տրամադրվելիք հացի քանակը: Հաշվի ենք առել հացի զանգվածը. մինչև երեք անդամ ունեցող ընռանիքին տալիս ենք երկուական հաց, յոթ անդամով ընտանիքին՝ վեց, ութին՝ յոթ հաց: Հաշվի ենք առել ալյուրի պաշարները, փռերի թողունակության հնարավորությունները, և չեմ կարծում, որ նման հարցերում խոչընդոտներ կառաջանան: Կտրոնների վրա նշված կլինեն ամսաթվեր, փռերի կամ խանութների աշխատողները հացը տրամադրելուց հետո տվյալ կտրոնում կնշեն, որ քսանչորս ժամվա հասանելիք հացը ստացվել է»,- ընդհանրացրել է Հ. Հայրումյանը:

Ի դեպ, հաշվի առնելով հացի ձեռքբերման դժվարությունները՝ «Արցախպրես»-ը մեկնաբանություն է խնդրել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանից. արդյո՞ք կտրոնային համակարգը անհրաժշտ չէ նաև մայրաքաղաքում մտցնել: Ի պատասխան, քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Վարդուհի Օհանյանը նշեց, որ մինչև այս պահը նման քննարկում չի եղել: