Նախատեսվում է ուսանողների կրթաթոշակը դարձնել մինչև 77 հազար դրամ. Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների նոր չափեր կսահմանվեն:

Պետական բուհերում կրթաթոշակներ տրամադրելու համար պետբյուջեից տարեկան շուրջ 846 միլիոն դրամ է հատկացվում, սակայն այս որոշումը որևէ կերպ չի խթանում սովորողների առաջադիմությանն ու կրթական արդյունքի բարելավմանը, որովհետև 1 ուսանողին հասնող տարեկան կրթաթոշակը տատանվում է 4000-5000 դրամի սահմաններում: Կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նոր նախագիծը:

Նախարարի խոսքով՝ որոշվել է կրթաթոշակային քաղաքականությունը վերանայել:

«Առաջին փուլում այս քաղաքականության իրականացման համար ընտրվել են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով (ԲՏՃՄ) մասնագիտական մանկավարժության ծրագրերը: Սա ունի շատ պարզ նպատակ. վերջին տարիներին մենք ունենք շատ մտահոգիչ ցուցանիշներ, գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար:

Միևնույն ժամանակ, ոլորտում մեր ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում մենք կարիք ենք ունենալու մեծ թվով երիտասարդ ուսուցիչների, նոր ուսուցիչների, որպեսզի դպրոցներում այս առարկաները դասավանդվեն: Եվ հետևաբար, այս նախագծով մենք նախատեսում ենք, որ այս ուղղություններով մանկավարժության ծրագրերի համար կսահմանվի ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ, գերազանց առաջադիմության պարագայում՝ 77 հազար դրամ, որը, կարծում ենք, էական ազդեցություն կունենա այս ուղղությամբ ուսանողների թվի աճի վրա՝ հատկապես հաշվի առնելով, որ նրանց մեծ մասը մարզաբնակ է, և լրացուցիչ սոցիալական խնդիրներ կարգավորելու կարիք է ունենում, ինչպես կեցության, տրանսպորտային ծախսերի և այլ հարցերի:

Առաջին տարում կրթաթոշակ կստանան այս ուղղությամբ սովորող բոլոր ուսանողները, երկրորդ տարուց կգործի առաջադիմության շեմ:

Նախատեսում ենք, որ այս տարի մենք կունենանք շուրջ 58 շահառու բակալավրական կրթական ծրագրերով, և առավելագույնը 169՝ մագիստրոսական»,- նշեց նախարարը։

Նախագծի ընդունման դեպքում որոշումը կգործի այս տարի ընդունվող ուսանողների համար:

««Բոլորին տալ մի բան, որը ոչ մի բան է» քաղաքականությունը մենք, ըստ էության, փոխարինում ենք ավելի թիրախային ծախսերի տրամաբանությամբ»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևոր համարելով ներկայացված նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։