Սեյրան Օհանյանի նկատմամբ «ՁորաՀԷԿ»-ի գործով  քրեական հետապնդումը դադարեցվել է

Լուրեր

08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
Բոլորը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ «ՁորաՀԷԿ»-ի գործով քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։ Փաստաբանի խոսքով՝ հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ Օհանյանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։

Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ի սկզբանե պնդել են, որ մեղադրանքն անհիմն է, և դատախազությունը, փաստորեն, այժմ դադարեցրեց իր նկատմամբ հետապնդումը։

Հիշեցնենք, որ «ՁորաՀԷԿ»-ի գործով Սեյրան Օհանյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու մեջ։ Գործով  հսկող դատախազ Ա․ Մուրադյանի կողմից  Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը կայացվել է օգոստոսի 10-ին։

Գործը հարուցվել է շուրջ 4 տարի առաջ։ Գործի վերաբերյալ Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Պաշտպանության նախարարության կազմում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներից մեկը` «ՁորաՀԷԿ»-ը 2010 թվականին օտարվել է շուկայականից մի քանի անգամ էժան գնով։ Ընդ որում, իրավապահները հայտարարում էին, որ հանցավոր գործընթացն իրականացվել է փուլային, մանրամասն ծրագրված եղանակով։ Նախ` ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինն է նվազեցվել, արդյունքում` ընկերությունը շուրջ մեկ տարի գործել է առանց շահույթի, ինչն էլ հիմք է տվել այն օտարել շուկայականից անհամեմատ ցածր գնով»։

Փաստաբան Կարեն Մեժլումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թեև Սեյրան Օհանյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է՝ գործի քննությունը շարունակվում է։

Արաքս Մամուլյան