Քննիչները մարտի 1-ի գործով հարցաքննել են ԱԺ նախկին նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 14:16
 NYMEX․ Ոսկու գինն աճել է
13.06.2026 | 13:56
Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Դևիսի գավաթին ընդառաջ
13.06.2026 | 13:33
Սպասվում է քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. Գագիկ Սուրենյան
13.06.2026 | 13:18
«էն փողը տվի՞ր», «Չէ, հեսա կտամ ապո, տալով ման եմ գալի»․ ՀԿԿ-ն ընտրակաշառքի մասին գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 13:14
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
13.06.2026 | 12:51
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13.06.2026 | 12:34
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին
13.06.2026 | 12:07
ԱԱ-2026․ Օրվա խաղերը, պայքարը սկսում է Բրազիլի հավաքականը
13.06.2026 | 11:55
Երևանում կանցկացվի Հայ-բրիտանական բիզնես համաժողով
13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հանրապետական Սամվել Նիկոյանը դեռ նախորդ իշխանության ժամանակ էր ասում, որ, եթե քննիչները անհրաժեշտություն զգան, պետք է քննեն Ռոբերտ Քոչարյանին։ Պատգամավորը մարտի 1-ին նվիրված այս տարվա փետրվարի նիստի ժամանակ խորհրդարանի ամբիոնից նախկին նախագահից պահանջում էր ասել, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին։ Այսօր նա ոչինչ չի պնդում։

«Դա դատաիրավական համակարգի խնդիրն է, ինքը պետք է որոշի, ինքը պետք է գտնի ում հրավիրի հարցաքննության, ում չհրավիրի։ Ես չէ, որ պետք է նրանց հուշեմ, թե սրան հրավիրել, նրան հրավիրել»,-ասում է պարոն Նիկոյանը։

Նա այն մարդն է, որը գլխավորում էր մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը։ 2009-ի հունվարին նա ասում էր, որ հանձնաժողովը կփորձի գտնել բոլոր հարցերի պատասխանները, որոնք կապված են մարտի 1-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի հետ։ Այսօր պարոն Նիկոյանն այլ բան է ասում։

«Հանձնաժողովի առջեւ միայն խնդիր է դրվել կարծեմ մամուլի միջոցով հայտարարություն եղավ, պահեստներից համազգեստների ինչ-որ տրամադրման վերաբերյալ, եթե դուք հիշում եք»,-պարզաբանում է պատգամավորը։

Լրագրողներն այսօր պարոն Նիկոյանից հետաքրքրվում են, թե 10 տարի անց Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելը ուշացած չէ՞ մարտի 1-ի բացահայտման համար։ Պատգամավորը հարցին չի պատասխանում։ Նա հասկացնում է, որ ինչով էլ զբաղվեն քննիչները, պետք է բացահայտեն մեկ բան․ «Լավ կլիներ, որ բոլորը այդ թվում մեր քննչական մարմիններըն իրենց ուշադրությունը շատ ավելի շատ դարձնեն 10 մահվան դեպքերի կոնկրետ ուսումնասիրության վրա ու այսօր ես դեռեւս չեմ տեսնում այդ ուղղությամբ որեւէ քայլեր»։

Այսօր պարոն Նիկոյանը չի կարող ասել, թե նոր իշխանությունների վճռականությունն ինչքանո՞վ կօգնի բացահայտել մարտի 1-ը, բայց ոչինչ այլեւս չի խանգարում նրանց։

«Հիմա ամբողջովին նոր իշխանություն է, բավականին փոփոխություններ են կատարվել նաեւ իրավական համակարգում եւ կարծում եմ, բոլոր այն խոչընդոտները, ինչ որ ասում էիք որ կա՝ այ եթե փոխվի, ապա կարող եք իրականացնել, հիմա էդ փոփոխությունները բոլորը եղել են»,-նկատում է պատգամավորը։

Ըստ հանրապետական պատգամավորի, միայն դատախազությունը եւ քննչական խումբը պետք է որոշեն՝ արդյո՞ք կարիք կա հարցաքննել նաեւ Սերժ Սարգսյանին։ Իր հանձնաժողովը 10 տարի առաջ կատարված ուսումնասիրություններին ոչինչ չի կարող ավելացնել։ Չնայած դրան, պարոն Նիկոյանը վերջերս եղել է Քննչական ծառայությունում եւ վկայի կարգավիճակով պատմել այն ամենը, ինչ գիտի մարտի 1-ի մասին։

«Էն ժամանակ ես էի նրանց հրավիրում այստեղ, եթե հիշում եք»,-հիշեցնում է նա։

Եթե քննիչները ցանկություն ունեն բացահայտել մարտի 1-ը, Սամվել Նիկոյանը նրանց ցույց է տվել բոլոր ճանապարհները։ Ի դեպ, վերջին 15 տարում անընդմեջ օրենսդրական աշխատանքներ իրականացրած մարդն այսօր չկարողացավ ասել, թե, ըստ իրեն, արդյո՞ք հիմնավոր է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ներկայացված մեղադրանքը, ըստ որի մարտի 1-ն  նա մասնակից է եղել սահմանադրական կարգի տապալմանը

«10 տարի անց ես չեմ կարող հիշել այն ժամանակվա գործող օրենքները եւ Սահմանադրությունը եւ հստակ պատասխան տալ»,-թեման փակում է ԱԺ նախկին նախագահը։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: