«Ո՛չ լողանալ ա լինում, ո՛չ լվացք անել, 90-ականներ ենք գնացել»․ ջրի խնդիր՝ +40-ի պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
Բոլորը

Երևանում այս օրերին +40 աստիճան շոգ է, իսկ Շահումյան 16 փողոցի բնակիչները պատմում են՝ հրաշքի պես բան է ծորակից հոսող ջուր տեսնելը։ Ահազանգում են՝ խնդիրն ավելի քան 4 տարվա պատմություն ունի։

Կարապետ Պետիկյանի խոսքով՝ ջուրը կա՛մ չի գալիս, կա՛մ այնքան թույլ է, որ գազի կաթսան չի միանում․ ո՛չ կարողանում են լողանալ, ո՛չ էլ լվացքի մեքենա միացնել։ Ունեն նաև փոքր այգի, որը չորացել է ջրի պակասի հետևանքով, իսկ ոռոգման ջրի գիծն էլ, ասում է, տարիներ առաջ են հանել։

Նույնպիսի իրավիճակ է 45 տան բնակիչ Հռիփսիմե Բոյանջյանի տանը։ Ասում է՝ առավոտյան շատ բարակ հոսող ջուր են ունենում, իսկ ժամը 5-ից մինչև հաջորդ առավոտ այլևս ոչ մի կաթիլ չի լինում։ Բնակչի խոսքով՝ վերջին տարիներին ջրի խնդիրն ավելի է սրվել, բայց արձագանքող ոչ մի կառույց չկա։

Նույն փողոցի բնակիչ Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ ջրի ճնշումն ավելի է ընկել այն բանից հետո, երբ «Վեոլիա ջուր» ընկերությունը տարածքում ջրագծի անցկացման աշխատանքներ է իրականացրել։

Բնակիչներից Արման Չափարյանն էլ պատմում է, որ մի քանի անգամ «Վեոլիա ջուր» ընկերությանն է դիմել, հայտնել, որ ջուր չունի, բայց ընկերությունից միշտ ասել են, որ իրենց մոտ համակարգն ավտոմատացված է, և իր նշած հասցեում խնդիր չեն տեսնում։

Բնակիչների նշում են, որ «Վեոլիա ջուրը» նոր ջրագիծն այստեղով է անցկացրել։ Դրա հետ միասին Ռոմանոս Մելիքյան և Շահումյան 16-րդ փողոցի խաչմերուկի ասֆալտն էլ այսպես քանդված վիճակում է։

Factor TV-ն այս խնդիրների առնչությամբ փորձեց դիմել «Վեոլիա ջուր» ընկերություն և Երևանի քաղաքապետարան։ «Վեոլիա ջրի» պատասխանատուների հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշեց՝ մեր դիմելուց հետո իրենց աշխատակիցներն այցելել են թաղամաս՝ բնակիչների բարձրաձայնած խնդիրը հասկանալու համար։

Չնայած քաղաքապետարանից ասում են, որ ջրագծի աշխատանքներն իրականացնելուց հետո ջրի հոսքը կբարելավվի, բնակիչները թերահավատ են, քանի որ խնդիրը տարիների պատմություն ունի։ Եվ մինչ պատասխանատուները խոստումներ են տալիս, բնակիչներն արևի տակ շշերով ջուր են տաքացնում՝ երեկոյան լողանալու և լվացքի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան