Մեզ հնարավոր է հաղթել միայն ներսից քայքայելով․ ապաքաղաքական զրույց Ռուբեն Ասատրյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
04.06.2026 | 21:07
Չկողմնորոշված ընտրողների մոտ ՔՊ-ն առաջատար է մնում․ ArmES-ի նոր հետազոտությունը
04.06.2026 | 20:53
Քարոզի գինը․ ինչքան փող են ծախսել քաղաքական ուժերն ընտրարշավի վրա
04.06.2026 | 20:39
Գերմանիան առաջին անգամ չի ընտրվել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ․ դրա համար Բեռլինը մեղադրում է ՌԴ-ին
04.06.2026 | 20:30
ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմ չի սպասվում․ չեմ կարծում՝ ՌԴ-ն թշնամական քաղաքականություն կվարի հայ ժողովրդի նկատմամբ․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 20:17
Փաստաբանն ահազանգում է՝ Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա
04.06.2026 | 20:07
ՊՆ-ն պարզաբանում է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ներկայության նպատակը
04.06.2026 | 20:00
Ընտրատեղամասը՝ բանտում. ինչպես է կազմակերպվում կալանավորների և դատապարտյալների քվերակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:52
ՀԱԿ-ը դատապարտել է Մասիսում և Արթիկում ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերը
04.06.2026 | 19:41
Մեր երկիրը կարիք ունի արդարության ու ճշմարտության` իմ մասով դա անելու եմ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:31
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքն Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 19:26
Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում
04.06.2026 | 19:11
Գալուզին․ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի կնքման համար
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը: Նրա կարծիքով՝ անգամ պատերազմական վիճակում արժե խոսել արվեստի մասին, քանի որ դա ազգային ինքնության կարևոր բացադրիչն է: Դարերի ընթացքում Հայաստանը հնարավոր չէր եղել հրով և սրով ոչնչացնել, իրական վտանգ կարող է լինել միայն մեր մշակույթը ներսից քայքայելը: Որպես պատերազմի ժամանակ ստեղծված գլուխգործոցներից մեկը՝ դիրիժորը բերում է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի օրինակը, որտեղ, նրա կարծիքով, մարմնավորվել է մեր հազարամյա պատմությունը:

Հաղորդման հյուրը հատուկ անդրադարձել է Ավետ Տերտերյանի ստեղծագործությանը՝ կարծիք հայտնելով, որ կոմպոզիտորն ամենևին էլ չէր ձգտում «նորարարության», պարզապես գրի էր առնում այն, ինչ լսում էր: Ընդ որում, ըստ Ռուբեն Ասատրյանի, Տերտերյանը կարող էր ստեղծագործել միայն Հայաստանում, որովհետև հենց մեր երկիրն էր նրա համար կապ ստեղծում տիեզերքի հետ: Դիրիժորը վստահ է, որ հայ կոմպոզիտորի երաժտությունն ավելի խորը կերպով է ընկալվելու ունկնդիրների հաջորդ սերունդների կողմից:

Արդյո՞ք արդարացված է երաժիշտների շրջանում մրցույթներ անցկացնելը և ի՞նչ են այդ մրցույթները բացահայտում: Հաղորդման հյուրը վերապահումներով է վերաբերվում մրցույթների գաղափարին՝ կարծիք հայտնելով, որ դրանք ավելորդ հուզմունք են առաջացնում երիտասարդ կատարողների մոտ, և դա այն սթրեսը չէ, որը նպաստում է ստեղծագործական խնդիրների լուծմանը: Նույն վերապահումները դիրիժորն ունի կոչումների և շքանշանների հանդեպ: Վատ չէ, երբ մարդկանց վաստակը գնահատվում է, բայց դա, ըստ երաժշտի, չափազանց երկրորդական խնդիր է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան