Գնացե՛ք բակեր, շփվե՛ք բնակիչների հետ. Փաշինյանի` հանձնարարությունը պաշտոնյաներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին խորհուրդ տվեց առանց թիմերի կողմից ծրագրման գնալ բակեր, նստել ու խոսել մարդկանց հետ և լսել առկա խնդիրների մասին։

«Վերջին օրերին ես մարզերում եմ եղել, և դա` ոչ պաշտոնապես։ Խնդիրներ եմ արձանագրել, որոնք գործնականում ոչ մի զեկույցում և նիստում չեն արձանագրվել։

Դրանցից մեկը կապված է ճանապարհների սպասարկման հետ, ինչը, մեղմ ասած, շատ վատ է։

Հանրապետությունում եզրային գծանշումներ կան, որ 7-8 սմ ավազի տակ են, երթևեկելի հատվածը նորմալ գծանշված չէ։ Ճանապարհային նշաններ էլ կան, որ 1990-ականներից այս կողմ չեն փոխվել։ Օրինակ` Խոր Վիրապի ցուցանակն առնվազն իմ տարիքին է։ Ճանապարհներին էլ փոսերը բազմաթիվ են։ Մտքներովդ չի՞ անցնում, թե ինչի պետք է ես զբաղվեմ այս հարցերով»,- շեշտեց Փաշինյանը։

Վարչապետը հանձնարարեց կառավարության անդամներին ժամանակ առ ժամանակ, առանց ծրագրավորելու, ուղղակի գնալ ու մտնել բակեր, նստել մարդկանց հետ․ «Գնացե՛ք բակեր, շփվե՛ք բնակիչների հետ»։

Փաշինյանի դիտարկմամբ՝ այդ ժամանակ շատ հարցեր ի հայտ կգան, որոնք ոչ մի այլ խողովակով չեն պարզվի։

Վարչապետը նշեց, որ անգամ համաձայն է, որ կառավարության անդամներն աշխատանքային որոշ օրեր օգտագործեն այդ նպատակով, բայց դա պետք է արվի ոչ պաշտոնական տարբերակով։

Մանրամասները՝ տեսանյութում։