Տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հարկման ու աուդիտի հետ կապված խնդիրներ» թեմայով խորհրդակցություն

Լուրեր

06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հարկման ու աուդիտի հետ կապված խնդիրների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման մասնակից ՔՀԿ ներկայացուցիչները կառավարության գործընկերներին ներկայացրել են իրենց կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի և ծառայությունների մատուցման գործընթացում առաջացած խնդիրները և հնարավոր լուծումները:

Քննարկման ընթացքում ձևավորվել է շահագրգիռ կողմերից կազմված աշխատանքային խումբ, որը մեկշաբաթյա ժամկետում կներկայացնի փոխհամաձայնեցված առաջարկություններ՝ վեր հանված խնդիրները լուծելու համար։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա.Հարությունյանը շեշտել է, որ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մասնակցային կառավարման առաջնահերթության շրջանակներում կարևոր ուղղություններից է նաև ՔՀԿ դաշտի զարգացումը և կայունությունը: