Արցախի խանութներում դպրոցական պայուսակների պակասի պատճառով ԱՀ ԿԳՄՍՆ-ն իրականացնում է պայուսակների հավաքագրման՝ «Լույսի պայուսակ» ակցիան

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացնում է, որ Արցախի խանութներում դպրոցական պայուսակների պակասի պատճառով ԱՀ ԿԳՄՍՆ-ն իրականացնում է պայուսակների հավաքագրման՝ «Լույսի պայուսակ» ակցիան։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը առաջին դասարանցիներին տրամադրում էր պայուսակներ՝ առաջին անհրաժեշտության գրենական պարագաներով: Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելու պատճառով հնարավոր չէ այս ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպել ավանդական դարձած ծրագիրը: Հաշվի առնելով նաև խանութներում դպրոցական պայուսակների պակասը՝ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է պայուսակների հավաքագրման՝ «Լույսի պայուսակ» ակցիան:
Ըստ այդմ.

-մայրաքաղաքի ու շրջանների բոլոր դպրոցներում ստեղծվել են պայուսակների հավաքագրման կետեր,

-ովքեր տանն ունեն համեմատաբար լավ վիճակում գտնվող լրացուցիչ դպրոցական պայուսակներ, կարող են տանել իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոց և հանձնել,

-լրացուցիչ խնդրանք. ովքեր տանն ունեն առաջին դասարանի այբբենարաններ (բարվոք վիճակում), նույնպես կարող են հանձնել դպրոցների հավաքագրման կետեր:

-Ովքեր մինչև սեպտեմբերի մեկը հնարավորություն չեն ունենա ձեռք բերել պայուսակներ, կարող են օգտվել հավաքագրման կետերից։

-Սոցիալական բաղադրիչից զատ՝ «Լույսի պայուսակ» ակցիան նաև խորհրդանշական բնույթ ունի՝ պաշարված Արցախում իրար փոխօգնության ձեռք մեկնելու, միասին խնդիրները հաղթահարելու, բարության ու գիտելիքի լույս տարածելու:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել
047 95 11 96 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում։