Կա՛մ մնում եք որպես մեր քաղաքացի, կա՛մ հեռանում․ Ալիևը շարունակում է հերքել Լաչինի միջանցքի շրջափակումն ու սպառնալ Արցախին

Լուրեր

23.02.2026 | 23:30
Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակներում օգնություն ստանալու հարցում
23.02.2026 | 23:19
Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը
23.02.2026 | 23:05
Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ
23.02.2026 | 22:48
ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից
23.02.2026 | 22:34
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
23.02.2026 | 22:07
ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան
23.02.2026 | 21:54
Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը
23.02.2026 | 21:40
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև
23.02.2026 | 21:29
Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 21:13
ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը
23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:49
Հունգարիան վետո է դրել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների և Ուկրաինային վարկ տրամադրելու որոշման վրա
23.02.2026 | 20:36
Հետախուզվող Պողոսյանի հայտը Մոսկվայից․ ինչ հաշվարկ ունի նախկին պաշտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում շարունակել է հերքել Լաչինի միջացքի ու Արցախի շրջափակման փաստը։

«Տեղաշարժի ազատությունն արգելափակված չէ»,- պնդել է Ալիևը ու նշել, թե, իբր, ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումից հետո մարդիկ «անխոչընդոտ» անցել են։ Նա մեղադրել է Հայաստանին ու Կարմիր խաչին սադրանքների մեջ։ Այնուհետև Ալիևը ևս մեկ անգամ արդարացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան։

«Պատերազմում հաղթելն իմ կյանքի կամ գոնե քաղաքական կյանքի առաքելությունն էր, և ես այն հաջողությամբ իրագործեցի։ Մենք վերականգնել ենք արդարությունն ու մեր տարածքային ամբողջականությունը ու հիմա խոսում ենք խաղաղությունից»,-ասել է Ալիևը՝ նշելով, թե տարածքային պահանջներ չունեն Հայաստանից, սակայն նա այդպես էլ չի հայտարարել, որ Բաքուն ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

« ․․․ այն մարդիկ, որոնք ապրում են Ղարաբաղում, այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում են Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրություն կատարեն՝ մնալ այստեղ՝ ապրելու որպես մեր քաղաքացիներ ու ազգային փոքրամասնություն, գիտե՞ք, մենք նրանցից շատ ունենք, կա՛մ հեռանան»,-հայտարարել է Ալիևը։

Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարող Ադրբեջանը նախագահը նաև նշել է, թե  «այլ պատերազմ չեն ուզում, ո՛չ հիմա և ո՛չ էլ ապագայում»։

«Ինչ վերաբերում է Ղարաբաղի հայերին, ապա նրանք չպետք է հետևեն իրենց, այսպես կոչված, առաջնորդներին։ Նրանք անընդհատ ստել են նրանց։ Ղարաբաղի հայերը պետք է հասկանան, որ լինելով ադրբեջանական հասարակության մաս՝ անվտանգության երաշխիքներով և իրավունքներով, այդ թվում՝ կրթական, մշակութային, կրոնական, մունիցիպալ, նրանք կկարողանան նորմալ կյանքով ապրել, նրանց  այլևս չեն ենթարկի մանիպուլյացիայի։ Մենք նրանց նորմալ կյանք ենք առաջարկում»,- ասել է Ալիևը։

Էմմա Չոբանյան