Ինչ սցենարներ են սպասվում ավագանու առաջիկա ընտրություններին և որ քաղաքական ուժերը կառաջադրեն քաղաքապետի իրենց թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.04.2026 | 12:24
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան
26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
Բոլորը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քննարկումներ են ծավալվում ավագանու առաջիկա ընտրությունների շուրջ։

«Ելք» խմբակցությունը դեռևս քաղաքապետի թեկնածու չունի, իսկ երեկ մամուլում շրջանառվող լուրը, թե ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի թեկնածությունն է քննարկվում քաղաքապետի պաշտոնում, իրենք հերքում են․ «Երբեք հավակնություններ չեմ ունեցել, երբեք այդ ուղղությամբ չեմ աշխատել, դա երևի քաղաքացիների ցանկությունն էր, բայց տարօրինակ էր՝ լրատվամիջոցներում լուրը ոչ թե հարցականով էր, այլ հաստատականով»,- այսօր «Մեդիա կենտրոնում »,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասել էր Թեհմինե Վարդանյանը։

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը չի շտապում մեկնաբանել, թե իրենք ընտրությունների որ սցենարին են կողմնակից, բայց պնդում է, որ ցանկացած տարբերակով պատրաստ են մասնակցելու։

Ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի», ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Եթե Երևան քաղաքի ավագանին առաջիկա մեկ ամսվա ընթացքում չընտրի Երևանի նոր քաղաքապետ, ապա Կառավարությունը իրավունք կստանա կրճատելու ավագանու լիազորությունների ժամկետը, որից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում կանցկացվեն Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ:

Այս սցենարի իրագործման պայմաններում ամենաուշը մինչև սեպտեմբերի 20-ը պետք է անցկացվեն Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ։

Եթե ամեն ինչ գնա այս տարբերակով, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը չի բացառում, որ իրենք ևս կմասնակցեն ընտրություններին, բայց քաղաքապետի իրենց թեկնածուի հարցը դեռևս քննարկված չէ․ «Քաղաքապետը պետք է ժողովրդի կողմից ընտրվի, դրա մասին ժամանակին «Ժառանգությունը» խորհրդարանում կռիվ է տվել։ Չեք տեսնի Եվրոպական մայրաքաղաք, որտեղ քաղաքապետն ընտրված չլինի ուղիղ ընտրությունների միջոցով։ Քաղաքապետը պարտադիր պիտի քաղաքացիների կողմից ընտրված լինի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Ժառանգություն կուսակցության վարչության նախագահը նշեց՝ ընտրությունները, այդ թվում և քաղաքապետի, տարիներ շարունակ կեղծվել են, իսկ վերջին ընտրությունների ժամանակ քաղաքական դաշտը սպանված էր։ Ըստ Մարտիրոսյանի՝ այդ պայմաններում հեղափոխությունից հետո Տարոն Մարգարյանի հրաժարականը տրամաբանական է։

Ի դեպ, այսօր մամուլում հրապարակում կար, թե ՀԱԿ խմբակցությունն էլ է մասնակցելու ավագանու առաջիկա ընտրություններին, նշված էր, որ առաջադրելու են Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի թեկնածությունը, վերջինս, սակայն, Factor.am-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը, ասաց՝ անգամ նման քննարկում չի եղել։

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն էլ Factor.am-ին հայտնեց, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունն այն քաղաքական ուժն է, որը քաղաքական բոլոր իրադարձություններին իր բաժին մասնակցությունը ցուցաբերելու է։

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության դիրքորոշմանը, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում լրագրողներին հարցին ի պատասխան, ասաց, որ ընտրություններին մասնակցելու և քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը դեռ չեն քննարկել։

«Ծառուկյան» դաշինքում քննարկել են, բայց դեռ չեն որոշել, թե ում թեկնածությունը կառաջադրեն. այս մասին Factor.am-ին ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Հավելենք, որ վաղը կկայանա Երևանի ավագանու նիստը, որի ընթացքում կորոշվի Երևանքի քաղաքապետի ընտրության օրը։

Լիլիթ Շաբոյան

Մանրամասները՝ տեսանյութում: