ՀՀ-ն 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկում շրջափակված Արցախ
Հայաստանի Հանրապետությունը 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկում շրջափակված Արցախին, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։
Մարդասիրական օգնությամբ բեռնված մեքենաներով ՀՀ-ից այսօր 400 տոննա հումանիտար օգնություն կհասցվի մինչև Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնությունը փոխանցել արցախահայությանը։