Ամենազգայունը խնդիրը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը․ Լավրովի հայտարարությունը եռակողմ բանակցություններից հետո

Լուրեր

23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
23.11.2024 | 10:02
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն տարածել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո նախարար Սերգեյ Լավրովի ամփոփիչ հայտարարությունը լրատվամիջոցների համար։

Դրանում, մասնավորապես, ասվում է․

«Այսօր օգտակար զրույցներ ունեցանք մեր գործընկերների՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Նախ կազմակերպվել է ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական երկկողմ բանակցությունների փուլ։ Քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունները և նախանշել հետագա քայլերը ամենաբարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։ Հետո հանդիպեցինք երեքով՝ քննարկելու տարածաշրջանային օրակարգը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։

Մեր զրուցակիցներին ներկայացրեցինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների զեկույցները, այն քայլերի մասին, որոնք ցանկալի է անհապաղ ձեռնարկել՝ Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության ապրանքներով, անխափան էլեկտրաէներգիայով և գազամատակարարմամբ ապահովելու շահերից ելնելով։ Սա բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից։

Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացում առանցքային միջնորդ, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ հանգուցալուծմամբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020, 2021 և 2022 թվականներին ընդունված եռակողմ հայտարարություններին համապատասխան։

Խոսեցինք այս համաձայնություններում ներառված մեկ այլ կարևոր դրույթի մասին. նկատի ունեմ անխոչընդոտ տեղաշարժի ապահովումը, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումն ամբողջ տարածաշրջանում։

Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել սահմանազատման հարցերին, որոնք սերտորեն կապված են քննարկվող խնդիրների ամբողջության հետ, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի՝ հնարավորինս արագ կնքման հարցերին։

Ակնկալում ենք, որ այս պայմանագրի ստորագրումը կլինի մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը։

Ճանապարհը դյուրին չէ։ Բազմաթիվ բարդ ու կարևոր խնդիրներ պետք է լուծվեն։ Դրանցից ամենազգայունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991 թվականին Ալմա-Աթայում նախկին Խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրի համատեքստում։ Դրան համապատասխան կառուցվում է խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը։

Հայկական կողմի մոտ կա ըմբռնում Լեռնային Ղարաբաղի հայերին համոզելու անհրաժեշտության մասին՝ հնարավորինս շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող իրավունքները (այս դեպքում՝ Ադրբեջանի), ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները։

Ադրբեջանական կողմը պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց։ Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման հարցում։

Խնդիրները հեշտ չեն։ Հուսով եմ, որ այսօրվա քննարկումները կօգնեն դրական լիցք հաղորդել այս և այլ ոլորտներում բանակցային գործընթացին։ Ամենամոտ արդյունքն այս փուլում եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում համաձայնության ձեռքբերումն է՝ երեք փոխվարչապետների գլխավորությամբ, որոնք զբաղվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցմամբ։ Այս համատեքստում հեռանկարներ կբացվեն նաև տրանսպորտի ոլորտում խոստումնալից նախագծերի իրականացման համար, որոնք արդեն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն բնույթ։

Պայմանավորվեցինք ձգտել վերսկսել երկխոսությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և քաղաքագետ-փորձագետների միջև երկրորդ «ուղով»: Մենք նաև հույս ունենք (դա առաջարկել ենք այսօր) եռակողմ երկխոսություն սկսել խորհրդարանականների միջոցով։

Ակնկալում ենք, որ բանակցային գործընթացը կշարունակվի։ Մենք հասկանում ենք և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի շահագրգռվածությունը՝ օգտագործել միջնորդների ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլ նաև այլոց։ Ողջունում ենք ցանկությունը նրանց, ովքեր անկեղծորեն շահագրգռված են՝ օգնելու Բաքվին և Երևանին գտնել համաձայնություններ, ովքեր, ինչպես մենք, աշխատում են այս ուղղությամբ։ Բայց չպետք է փորձեր արվեն արհեստականորեն այս կամ այն պայմանավորվածությունները պարտադրել՝ ելնելով ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից, այլ հանուն լրատվամիջոցներում գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների։

Մենք կշարունակենք եռանդուն աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, այդ թվում՝ ծրագրեր կան այս տարի անցկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ևս մեկ գագաթնաժողով»։