ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Լուրեր

14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ
գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը
վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Արթուր
Խաչատրյանը։

Նիստի սկզբում օրակարգի առաջին կետով ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր
Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսական քաղաքականության
առաջնահերթություններն ու զարգացման առաջիկա տեսլականը։ Նախարարի խոսքով՝
առաջնահերթ մոտեցումներից է լինելու ավելացնել պետության կարգավորիչ դերը
գյուղատնտեսության ոլորտում։

Արթուր Խաչատրյանը կարևորել է պետական
սուբսիդավորման քաղաքականության մեջ նոր, առավել արդյունավետ մոտեցումների
կիրառումը։ Նա հավելել է, որ քննարկվող տարբերակներից է վերջնական
սպառողին աջակցության տրամադրումը՝ վերահսկման մեխանիզմների ներդմամբ,
մյուս տարբերակը՝ փոքր տնայնագործական տնտեսություններին աջակցումը։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ուշադրության կենտրոնում է լինելու
գյուղատնտեսական արժեշղթաների զարգացումը, օգտագործվող հողատարածքների
ծավալների ավելացումը, օրգանական և բարձրարժեք գյուղատնտեսությունը։
«Հոկտեմբերին կսկսեն խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման
աշխատանքները, իսկ մյուս տարվա սկզբից կմեկնարկի գյուղապահովագրության
պիլոտային ծրագիրը. ընտրվել են Արմավիրի և Արարատի մարզերում ՝ խաղողը և
պտուղը և Շիրակի մարզում՝ հացահատիկն ու կարտոֆիլը, որոնք կապահովագրվեն
կարկուտի և ցրտահարության ռիսկերից»,- նշել է Արթուր Խաչատրյանը։
Նախարարն անդրադարձել է նաև գյուղացիական վարկերի տույժ-տուգանքների
զիջման՝ կառավարության նախաձեռնությանը՝ շեշտելով, որ որոշումը վերաբերում
է մինչև 2018թ. մայիսի 1-ը կուտակված ժամկետանց պարտավորությունների գծով
տույժ-տուգանքների դուրսգրմանը։

Նախարարը խորհրդի անդամներին տեղեկացրել է նաև, որ վերջերս աշխատանքնային
այցով Արցախի Հանրապետությունում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ
Բակո Սահակյանի, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և գյուղատնտեսության
նախարար Ժիրայր Միրզոյանի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել,
որպեսզի բոլոր ծրագրերում ընդգրկվեն նաև Արցախի գյուղնախարարության
աշխատակիցները և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները։
Զեկուցումից հետո նախարարը պատասխանել է խորհրդի անդամների կողմից
բարձրացված մի շարք հարցերի։
Օրակարգի երկրորդ հարցով խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով
իրականացվել է վիճակահանություն՝ ռոտացիոն կարգով խորհրդի նոր անդամների
համալրման նպատակով։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
                              և հասարակայնության հետ կապերի բաժին