Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին

Լուրեր

04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
Բոլորը

Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրեյ Բիլեցկին հայտարարել է Դոնեցկի մարզի հյուսիսում, այսպես կոչված, «Վիվալդի» գործողության հերթական փուլի հաջող ավարտի մասին։ Նրա խոսքով՝ կորպուսն ու նրան կցված ստորաբաժանումները ռուսական զորքերի դեմ հարձակման ընթացքում Լիմանի ուղղությամբ ազատագրել են Զելյոննայա Դոլինա, Լիպովոյե և Կոլոձի բնակավայրերը՝ Ուկրաինայի վերահսկողությանը վերադարձնելով ևս 101 քառակուսի կիլոմետր տարածք, գրում է Current time-ը։

Այս հայտարարությունը հաստատում է նաև DeepState վերլուծական նախագիծը, որն իր քարտեզում արտացոլել է փոփոխությունները։ Խոսքը համեմատաբար խոշոր մարտավարական հաջողության մասին է, որի արդյունքում ռուսական զորքերը հետ են մղվել Լիման քաղաքից։

«Մենք թույլ չտվեցինք հակառակորդին թևերից շրջանցել Սլավյանսկ-Կրամատորսկ ագլոմերացիան և այն վերցնել աքցանի մեջ, ինչպես նաև պաշտպանեցինք Խարկով-Սլավյանսկ մայրուղին։ Հակառակորդին չհաջողվեց կտրել Դոնբասում մեր խմբավորման հիմնական լոգիստիկ ուղին»,- գրել է Բիլեցկին։

Նրա գնահատմամբ՝ ամռանը մեկնարկած գործողության ամբողջ ընթացքում ռուսական զորքերի կորուստները կազմել են 8 հազար մարդ։ Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, ամռանից ի վեր այս ուղղությամբ Ուկրաինայի վերահսկողության տակ է անցել 16 բնակավայր։

Ռուս զինվորականները չեն մեկնաբանել ուկրաինական կողմի հայտարարությունները։ Պատերազմին աջակցող տելեգրամ ալիքներն ու, այսպես կոչված, ռազմական թղթակիցներն ավելի վաղ ընդունել էին Լիմանի ուղղությամբ առկա խնդիրներն ու մի շարք հատվածներում ռուսական զորքերի նահանջը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը նախկինում պնդել էր, թե Լիման քաղաքում «մաքրում» է ընթանում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին նույնիսկ հայտարարել էր, որ ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Սվյատոգորսկ քաղաքը, որը, ըստ առկա տվյալների, գտնվում է ուկրաինական թիկունքում՝ ռազմաճակատի գծից շուրջ 10-15 կիլոմետր հեռավորության վրա։ Չնայած տեսանյութերով հաստատվել էր, որ քաղաքը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ, Մոսկվայում Պուտինի խոսքերը չեն հերքել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի