Երևանյան լիճը կրկին կանաչել է․ երբ է քաղաքապետարանը խնդրի լուծման վերջնական քայլեր ձեռնարկելու. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

22.11.2024 | 20:33
3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից
22.11.2024 | 20:16
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ի գիտություն է ընդունել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերը
22.11.2024 | 20:00
Վեթինգ՝ ըստ ճաշակի․ ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:45
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգնեցին դատարանի առաջ. ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
Բոլորը

Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Երևանյան լճի ափերը կրկին կանաչել, մամռակալել ու պատվել են եղեգներով, ինչի պատճառով տիղմի ու ճահճի ուժգին հոտ է տարածվում անցած մեկ տարում լճի արևմտյան ափին ստեղծված հանգստի գոտու ամբողջ երկայնքով:

Անցած տարվա գարնանից, 40 տարվա մեջ առաջին անգամ, լճի բարեկարգման ծրագրի շրջանակում այն մաքրվել էր, տոննաներով աղբ, տիղմ ու եղեգներ էին հեռացվել լճից։ Ծրագրի համար նախատեսված է 190 մլն դրամ, որի զգալի մասն արդեն ծախսվել է։

Factor TV-ն լճի բնապահպանական դրության ու բարեկարգման ծրագրի մասին տեսանյութ էր հրապարակել։ Ձմռանը լիճն ամբողջությամբ դատարկվել էր ու կրկին լցվել 2023-ի գարնանը։ Ամռանը, սակայն, այն կրկին կանաչել է։

Պատճառը, ըստ Երևանի քաղաքապետարանի, Գետառ գետի վրա մաքրման կայանի բացակայությունն է, որի շինարարության համար հայտարարված առաջին մրցույթը չէր կայացել։ Ըստ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանի՝ կայանի կառուցման վայրը սխալ է ընտրված։

«Դա հարմար տեղ չէ։ Ես հինգ տարի քաղաքապետարանին ասում եմ, որ միակ տեղը, որտեղ հարմար կլիներ դա կառեցել, Հրազդանի ու Գետառի խաչման կետն է։ Օրերս տեսել եմ, որ Երևանյան լիճը կանաչել է, ճահճանում է, գարշահոտություն է տարածված, դրա համար պետք է կայանը կառուցել այն վայրում, որտեղ գետերը խաչվում են, ինչի շնորհիվ գետերը երկուսն էլ կմաքրվեին և մաքրված ջուրը կհասներ տեղ»,- նշում է Ներսիսյանը։

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը, արձագանքելով ավագանու անդամի դիտարկումներին, նշում է՝ կայանի նախագիծն արդեն պատրաստ է և փոփոխություններ չեն նախատեսվում․ «Գետառի մաքրման կայանը նախագծով կառուցվող կայան է, փորձաքննություն անցած, վստահ եմ՝ այն հաշվի է առնում Ներսիսյանի նշած խնդիրները»։

1970 թվականին ստեղծված Երևանյան արհեստական լճի ջուրը գոյանում է Հրազդան գետից։ Ի թիվս այլ խնդիրների՝ լիճը լուծում է նաև Երևանին անհրաժեշտ ոռոգման ջրի պաշարների ապահովման հարցը, դրանից են սկսվում Էջմիածնի ու Փարաքարի ջրանցքները։ Քաղաքապետարանի նախագծով ծրագրված է բարեկարգել ոչ միայն լիճը, այլև Հրազդանի կիրճը։

Գետառի՝ Հրազդան գետ թափվող հատվածում տեղակայվելիք կայանը և՛ մեխանիկական, և՛ կենսաբանական մաքրում պետք է իրականացնի, ինչը, ըստ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ փոխնախագահ, բնապահպանական հարցերով փորձագետ Վիկտորյա Բուռնուզյանի, կարևոր է կենսաբանական մաքուր միջավայր ունենալու համար։

Բուռնազյանը դեռ անցած տարի էր զգուշացնում, որ կայանի կառուցումն առաջնային պիտի լինի։

«Եթե մաքրման կայաններ չլինեն ու շարունակաբար Երևանյան լիճ հոսեն կոյուղաջրեր, ապա մենք այնտեղ ունենալու ենք գարշահոտություն, հատկապես՝ ամռան շրջանում, քանի որ լճում ջուրը կանգնած վիճակում է, հոսք չկա, և այդ գարշահոտությունը տարածվելու է շրջակա միջավայրով և հնարավոր չի լինելու այնտեղ որևէ հանգիստ կազմակերպել»,- Factor TV-ին ասել էր բնապահպանական հարցերով փորձագետը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը համաձայն է, որ լճի կանաչման պատճառը կայանի բացակայությունն է։

«Կրկին հայտարարվել է մրցույթ, բացումը տվյալ մրցույթի տեղի է ունենալու հուլիսի 17-ին։ Երևանյան լճի կանաչումը հանգում է Գետառի մաքրման կայանին, առաջնային միջոցառումը Գետառի մաքրման կայանի կառուցումն է, հետագա նախագծերն ավելի մեղմ միջամտություններ են լինելու։ Երևանյան լճում տարբեր գոտիներից բաղկացած ամբողջական նախագիծ ենք անելու, որը դառնալու է մեծ հանգստյան գոտի»,- մայրաքաղաքի ավագանու հունիսի 27-ի նիստում ասել է Ավինյանը։

Դեռ պարզ չէ, սակայն, արդյո՞ք երկուշաբթի նախատեսված մրցույթը կկայանա ու հնարավոր կլինի սկսել Գետառի կայանի շինարարությունն ու հաջորդ ամառ օգտվել հանգստի գոտուց։

Ջուլիա Ոսկանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: