Կաթողիկոսը Գեղարդի մասունքը տվել է ռուսներին եղբորը թեմի առաջնորդ նշանակելու համա՞ր․ խոսնակը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2024 | 15:40
Կարևոր բացահայտում է լինելու. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2024 | 15:32
Էրդողանն Անկարայում ընդունել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
17.12.2024 | 15:23
Աշխարհազորի ձևավորումը տապալել եք, վստահություն չկա, որ կարող եք պաշտպանության նոր համակարգ ներդնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2024 | 15:14
Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ հարուցված շինծու քրգործերը փոխանցվել են դատարանին
17.12.2024 | 15:09
Հարավային Կորեայի՝ պաշտոնից ժամանակավոր հեռացված նախագահին կանչել են հարցաքննության
17.12.2024 | 15:08
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.12.2024 | 15:00
Դատախազությունը՝ Աղազարյանի հարցով ԱԺ դիմելու, ԵՄ-ն՝ Սիրիայից ռուսական բազաների դուրսբերման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.12.2024 | 14:54
Նախատեսվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով․ ՊՆ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2024 | 14:52
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը
17.12.2024 | 14:41
Վահագն Ալեքսանյանը` Հակոբ Ասլանյանին ՔՊ-ից հեռացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2024 | 14:35
«Արդարադատությունը բաց աչքերով» զեկույցի շնորհանդեսը՝ ՈՒՂԻՂ
17.12.2024 | 14:32
Ժողովրդավար է, երբ Փաշինյանը խնդրում է դիմում գրել. ՔՊ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2024 | 14:28
Փաշինյանը թանկարժեք նվերներ է ստացել․ Հռոմի Պապից՝ կավե քանդակ, Անջեյ Դուդայից՝ ճարմանդ
17.12.2024 | 14:20
ԱՄՆ-ը պատրաստվում է Վրաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
17.12.2024 | 14:09
Աղազարյանի ինտիմ խոսակցությունները խնդրահարույց նամակների մեջ էին. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի քանի օր առաջ Մայր Աթոռի դիվանատունը գրաված «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամները զարմացած են՝ դիվանատան շենքի ներսում ոչ մի խաչ չկա։

Դիվանատան տարածքում, իսկապես,  շատ են անխաչ ստեղծագործությունները։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող Մհեր Պողոսյանը ցնցված է, որ խաչերի պատկերների փոխարեն դիվանատանը գերակշռում են արվեստի գործերը։

Մհեր Պողոսյանը շարժմանը միացել է Արցախի թեմից։ Նա դեռ այս շարժումից առաջ էր փորձել հանդիպել կաթողիկոսի հետ եւ ներկայացնել եկեղեցու բարեփոխման մասին իր պատկերացումները։ Կաթողիկոսը նրան այդպես էլ չի ընդունել՝ Մհերին այդպիսի կաթողիկոս պետք չէ։

«-Մենք ուղղակի սպասում ենք՝ Աստված երբ ա էս գործն ի կատար ածելու։

-Ինչի՞ն։

-Պիտի հրաժարական տա։

-Աստվա՞ծ պիտի օգնի։

-Հա, եւ ընտրի մեր նոր կաթողիկոսին»։

Մհերը չէր ասի, թե նախաձեռնության սակավամարդությունը նշանակում է, թե հավատացյալ ժողովուրդն իրենց հետ միասին չի պահանջում Գարեգին երկրորդ կաթողիկոսի հրաժարականը։

«Մեր հարցումները ցույց ա տալիս, որ 18 հազարի 95 տոկոսը  կողմ ա կաթողիկոսի հրաժարականին»,-փաստում է կաթողիկոսի ընդդիմախոսը։

Նախաձեռնության խոսնակ Արտակ Ալավերդյանը վստահեցնում է, որ ոչ միայն ժողովուրդը, այլեւ հոգեւորականների մի մասն էլ է շարժման հետ, պարզապես, առայժմ հրապարակային չեն ասում։

«Կարծում եմ, որ երկյուղը կա, այո, ցավոք սրտի ու դրա մասին բազմիցս խոսել են, որ հոգեւորականները պետք է վախ չունենան, նրանք պիտի վախենան Աստծուց»,-ասում է խոսնակը։

Անձամբ Արտակին Գարեգին երկրորդը չի բավարարում մի շարք հարցերում՝ այսօրվա եկեղեցում ինքը հայրապետի շունչ չի զգում, իրեն չի բավարարում, որ կաթողիկոսը սրբազան մասունքներ է բաժանում աջ ու ձախ։ Արտակին չի բավարարում, որ եկեղեցու եւ ժողովրդի մեջ անդունդ կա։

«Ամեն մարդ տեսնում է, որ նրանք իրենց կոչմանը չեն հետեւում եւ իրենց կոչումը լինել նախկին իշխանությունների կցորդ, գնալ շնորհավորել, այսինքն, ամեն քեֆերին, ծնունդներին, հարսանիքներին գնացին շնորհավորեցին, ժողովրդին կոտորեցին, նրանք ձայն չհանեցին»,-հիշեցնում է Արտակ Ալավերդյանը։

Կաթողիկոսն, ըստ Արտակի, պիտի հեռանա նաեւ քաղաքական պատճառներով, որովհետեւ Հայաստանը եւ Արցախը պատերազմական իրավիճակում են Ադրբեջանի հետ եւ մեզ սիրված կաթողիկոս է պետք։

«Սիրված հայրապետը կարող է համախմբել համայն հայությանն աշխարհով մեկ»,-վճռում է մասնագիտությամբ քաղաքագետը։

Շարժման անդամները դիվանատան տարածք են մտել, որովհետեւ, ըստ Արտակի, իրենց պահանջները ոչ ոք չլսեց, փոխարենը մի քանի հոգեւորականներ պատասխանել են վիրավորանքներով, ասել են աղանդավոր, մինչդեռ իրենք սեր եւ համերաշխություն են ուզում։ Արտակն, օրինակ, չի թաքցնում, որ իր պայքարն անձի դեմ է, որին սիրում է։

«Իհարկե՛, սիրում եմ, սիրում եմ, որ ասում եմ հեռացիր։ Ասում եմ հեռացիր եւ 50 տարի հետո քեզ ծափ կտան»,-ուղղորդում է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության խոսնակը։

Կաթողիկոսի հրաժարականի պահանջին միացած Մայր Աթոռի միաբան Կորյուն աբեղա Առաքելյանն այն հոգեւորականն է, որն, իր բառերով, դեռ 5 ամիս առաջ գիտեր Քրիստոսին խոցած Գեղարդից Սանկտ Պետերբուրգի քաղաքապետին տրված մասունքի մասին։ Ինքը գիտի նաեւ, թե ինչու է կաթողիկոսը նման բան արել։

«Քաղաքապետին տվել է մարդը իր եղբորը Ռուսաստանում որպես առաջնորդ հաստատելու նպատակով։ Այդ քաղաքապետը իր լծակները գործի դնելով կարողացավ պետական իշխանություններով եւ այլ մակարդակով հարցին լուծում տալ»,-գաղտնազերծում է աբեղան։

Նա հույս ունի, որ կառավարությունը որեւէ բռնության չի դիմի եւ իրենց դիվանատան տարածքից բռնությամբ դուրս չեն հանի, հեղափոխությունը աբեղային էլ է ոգեւորել։

«Հույս ունեմ, որ այստեղ եմ եւ երկար չի ձգվելու, ինքը միեւնույն է, կհեռանա, եթե այստեղից հանեն, մեկ ուրիշ տեղում կլինենք»,-զգուշացնում է հոգեւորականը։

Կաթողիկոսի խոսնակ Տեր Վահրամը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության օրենքը պետք է միջամտի ստեղծված իրավիճակին եւ ազատի դիվանատան տարածքը, իր բառերով, զավթած ցուցարարներից։

«Իրենց գործողությունների արդյունքում խաթարվել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի թեմերի, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, նվիրապետական աթոռների կապն ապահովող կառույցի գործունեությունը»,-ասում է Տեր Վահրամը։

Տեր Վահրամը հիշեցնում է, որ հենց կաթողիկոսն է ասել, որ բողոքավորների հանդեպ որեւէ կտրուկ միջոցներ ձեռնարկել պետք չէ, ինքն ամեն պահ պատրաստ է հանդիպել նրանց հետ։

«Այսօր էլ կարող եմ փաստել, որ ժամեր առաջ Ամենայն Հայոց կաթողիկոսը երբ որ շրջելիս է եղել Մայր Աթոռի շրջաբակում, նախաձեռնության մի խումբ անդամներ մոտեցան Վեհափառին կրկին իրենց անհանգստությունը հայտնելու եւ շատ կառուցողական զրույց տեղի ունեցավ կաթողիկոսի եւ նրանց միջեւ»,-վկայում է խոսնակը։

Մայր Աթոռի խոսնակն ասում է, որ կաթողիկոսի հասցեին հնչող մեղադրանքներից միայն մեկի հետ կարող է համաձայնվել․ «Օրինակ, ինչ-որ կարող եմ մտաբերել՝ եկեղեցականների ընդհանուր կենցաղային պայմանների ապահովումը հատկապես շրջաններում, սահմանամերձ գյուղերում»։

Ի դեպ, անդրադառնալով Աստվածամուխ սուրբ Գեղարդից ռուսներին նվիրած մի կտորի պատմությանը, տեր Վահրամը փոքրիկ հակասություն է գտնում Կորյուն աբեղայի պատճառաբանության մեջ, ըստ որի, այն նվիրվել է ռուսներին, որպեսզի կաթողիկոսի եղբորը 2004-ին դարձնեն Ռուսաստանի եւ Նոր նախիջեւանի թեմի առաջնորդ։

«2004 թվականին է դա կատարվել, իսկ Եզրաս եպիսկոպոսն այդ ժամանակ վարդապետ էր դեռ, առաջնորդ է նշանակվել շատ ավելի վաղ։ Բացի այդ մասունքը նվիրաբերվել է ոչ թե նահանգապետին Սանկտ Պետերբուրգի, այլեւ իր միջոցով փոխանցվել է ռուս եկեղեցուն եւ այսօր էլ գտնվում է Պետերբուրգի մերձակայքում գտնվող սուրբ Կոնստանտին եւ սուրբ Հեղինե մենաստանում»,-թեման փակում է Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակի ղեկավարը։

Մհեր Արշակյան