Երևանը կընդունի վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության ենթախմբային մրցաշարը

Լուրեր

06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
Բոլորը

Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնական-մարզական համալիրում հուլիսի 21-23-ը ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո կանցկացվի վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության ենթախմբային մրցաշարը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Դանիայի և Պորտուգալիայի թիմերը: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ սա աննախադեպ իրադարձություն է, որին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան Կառավարության աջակցությամբ տևական ժամանակ է՝ նախապատրաստվում է:

«3-4 ամիս է՝ տարվում են նախապատրաստական աշխատանքները, ու հիմա վերջնական փուլում ենք՝ դաշտի կահավորում, թիմերի հետ կապված տեխնիկական խնդիրներ, որոնք բոլորն արդեն լուծվել են: Այս առաջնությանը մենք նաև աննախադեպ աջակցություն ենք ստացել Կառավարության կողմից, որպիսին չի եղել ֆեդերացիայի գործունեության ընթացքում։ Աջակցությունը շատ կարևոր է. շատ հարցեր ու խնդիրներ, որոնք նախկինում դժվարանում էինք լուծել, այժմ հնարավոր է: Առաջնությանը լիովին պատրաստ ենք: «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիրը հագեցած է վոլեյբոլի համար անհրաժեշտ ամբողջ գույքով և հարմարություններով: Ձևավորվել է երիտասարդ մեծ խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Վստահ եմ՝ շատ հետաքրքիր և բարձր մակարդակի առաջնություն կկազմակերպենք: Հայաստան են ժամանելու շատ լավ հավաքականներ, որոնք մեծահասակների պահեստային թիմերն են և խաղում են ամենաբարձրակարգ ակումբներում: Վստահ եմ՝ տեսնելու ենք որակական շատ բարձր մակարդակ»,- ասում է Կարեն Ասմարյանը՝ առանձնացնելով հատկապես Ֆրանսիայի Մ22 տարեկանների կազմը, որն Օլիմպիական չեմպիոն դարձած Ֆրանսիայի հավաքականի պահեստային թիմն է:

Նրա խոսքով՝ երկրպագուների կողմից հետաքրքրությունը ևս շատ մեծ է: «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիրը 500 հանդիսական է տեղավորում, իսկ մրցաշարի մուտքն ազատ է:

«Վստահ եմ՝ կլինեն խաղեր, որոնց ներկա գտնվել ցանկացողների քանակը շատ ավելի մեծ է լինելու: Թե՛ մարզերից, թե՛ Երևանից հետաքրքրությունը բավական մեծ է ինչպես վոլեյբոլիստների, այնպես էլ մարզասերների կողմից: Հատկապես հետաքրքիր է լինելու առաջին խաղը Պորտուգալիայի հավաքականի հետ: Վստահ եմ՝ մեր տղաները պատվով հանդես կգան ու իրենց ուժերի ներածին չափով կանեն առավելագույնը՝ պայքարելով մինչև վերջ»,- ասում է Ասմարյանը:

Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին՝ ժամը 17:30-ին: Նախապատրաստվելով Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության ենթախմբային մրցաշարին՝ Հայաստանի երիտասարդական հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք և ստուգողական խաղեր է անցկացրել Վրաստանում:

«Որակապես շատ բարձր մարզիչ ունենք՝ Խաչատուր Ստեփանյանը, որը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի լիգայի հաղթող, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր է: Նա հիանալի պատրաստել է թիմին, այնպես որ, վստահ եմ՝ ամեն ինչ լավ կդասավորվի մեզ համար»,- նշում է Կարեն Ասմարյանը:

Եվրոպայի Մ22 տարեկանների ենթախմբային մրցաշարին մասնակցող հավաքականը ձևավորվել է Հայաստանի երիտասարդական առաջնության արդյունքներով: Թիմում ընդգրկվել են վոեյբոլիստներ Երևանի ԲԿՄԱ, «Մ. Սեբաստացի», ՖԻՄԱ, «Վանաձոր», «Գյումրի» թիմերից: Կարեն Ասմարյանի խոսքով՝ ընտրվել են ուժեղագույնները:

Երևանում անցկացվում է առաջնության Ե ենթախմբի մրցաշարը, իսկ Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության շրջանակում անցկացվելու է այդպիսի 5 մրցաշար: Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին կմասնակցեն ենթախմբերի 5 հաղթողները, ընդունող երկրի թիմը և ենթախմբային մրցաշարում լավագույն երկրորդ արդյունքը ցույց տված երկու թիմ: Կարեն Ասմարյանի խոսքով՝ Հայաստանի հավաքականը ձգտելու է հենց վերջին ցուցանիշով ապահովել իր մասնակցությունը ԵԱ-ին. «Պետք է փորձենք լավ արդյունքներ գրանցել ու պայքարել երկրորդ տեղի համար: Գիտենք, որ դժվար է լինելու, քանի որ թե՛ Ֆրանսիան, թե՛ Դանիան, թե՛ Պորտուգալիան շատ պատրաստված և բարձր որակավորում ունեցող թիմեր են: Առաջին անգամ ենք այսպիսի խոշոր մրցաշարի մասնակցելու: Փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի ցույց տանք մեր ունակություններն ու ապացուցենք, որ Հայաստանում վոլեյբոլն օրեցօր զարգանում է»:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ սա լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ նախապատրաստվելու Երևանում 2025 թվականին անցկացվելիք տղամարդկանց Եվրոպայի Մ-17 առաջնության եզրափակիչ մրցաշարին, որին մասնակցելու են 16 երկրի թիմեր: