«Երկու բարակ լենտ ա թքած-կպցրած․ դա պատշաճ կահավորում չի»․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ օրեր առաջ Աճառյան փողոցում տեղի ունեցած միջադեպին, որտեղ ավտոմեքենա էր ընկել շինարարական աշխատանքներ կատարելու համար փորված փոսը:

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը զեկուցեց, որ փոսը փորվել է գազի խողովակ անցկացնելու համար:

Ի պատասխան փոխքաղաքապետն ասաց, որ երեկ է այդտեղով անցել, այն մի քանի մետրանոց խորը փոս է։

«Դուք ասում եք, որ պատշաճ կահավորած է այդ վայրը: Խորը փոս է՝ մի քանի մետրանոց: Երկու բարակ լենտ է թքած-կպցրած: Դա չենք կարող պատշաճ համարել: Ես առաջարկում եմ այս շաբաթ այլևս որևէ մեկին քանդման թույլտվություն չտաք։

Պարոն Կարոյան, Ձեր վարչությունն այս շաբաթ զբաղվում է պատշաճ կահավորումն ապահովելով՝ բոլոր տեղերում, որտեղ տվել ենք քանդման թույլտվություն»,- հանձնարարեց Ավինյանը։
Նրա խոսքով՝ նմանտիպ մի փոս էլ Ծարավ Աղբյուրի փողոցում կա․ «Ինձ ուղարկել են, թե ինչպես են երեք ավտոմեքենա ընկնում այդ փոսի մեջ, ակերը տրաքում են: Նոր թույլտվություն չտաք այս շաբաթ»,- հրահանգեց փոխքաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։