Ջերմուկի դեմ հակաքարոզ են անում․ ինչու են հայ զբոսաշրջիկները խուսափում այցելել առողջարանային քաղաք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

«Սուտ տեղեկություն են տարածում, իբր, վտանգավոր է Ջերմուկը, մի գնացեք, բայց Ջերմուկը շատ հանգիստ է, շատ խաղաղ է, ոչ մի խնդիր չկա։ Խնդիրը դա է, որ հանգստացողներ չունենք»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է Ջերմուկում հյուրատան սեփականատեր Վահրամ Պողոսյանը՝ դժգոհելով անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակից։

Հրետակոծության պատճառով Ջերմուկի հյուրանոցային տնտեսությունները լուրջ վնասներ կրեցին, որոնց հետևանքները զգացվում են մինչ օրս։ Արդեն հուլիսն է, բայց քաղաքում զբոսաշրջիկների թիվը շատ քիչ է։

Մինչ 2020 թվականի պատերազմը Վայոց ձորի մարզի մարգարիտը՝ Ջերմուկը, տարեկան մոտ 30-35 հազար զբոսաշրջիկ էր ընդունում։ Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում էր այդ ցուցանիշը հասցնել 100 հազարի։

Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդատու Անահիտ Ոսկանյանի խոսքով՝ քաղաքական անհանգիստ իրավիճակից ելնելով՝ հատկապես ներքին զբոսաշրջության շատ մեծ պասիվություն է նկատվում Ջերմուկում։

«Ամռան ամիսներին, երբ սոցփաթեթի շրջանակում և հիմնականում տաք մարզերից ներքին տուրիստների հոսքը, որ գնում էր մեղմ կլիմա ունեցող քաղաքներ, հատկապես՝ Ջերմուկ, այդ հոսքը նվազել է անվտանգության խնդիրների հետ կապված։ Ջերմուկի հյուրանոցներում այս պահին հանգստացողների մեջ գերակշռում են ռուսները և այլ օտարերկրացիներ»,- նշում է նա։

Եթե նախորդ տարիներին ներքին զբոսաշրջիկներն ընդհանուրի 70%-ն էին կազմում, ապա հիմա այս ցուցանիշը մոտ 5% է։ Ավելի բարձրակարգ հյուրանոցները մասամբ զբաղեցված են օտարերկրացիներով, իսկ 3-աստղանի հյուրանոցները, որ հիմնականում ներքին շուկան էին սպասարկում, գոհացուցիչ վիճակում չեն։

Ջերմուկի առողջարաններից մեկի կոմերցիոն տնօրեն Գրիգոր Հակոբյանը պատմեց, որ իրենց հյուրերը հիմնականում ռուսներ, ուկրաինացիներ են։ Հյուրեր կան նաև արևմտյան Եվրոպայից։

«Համեմատական կարգով զբոսաշրջիկների հոսքը 10-15% է։ Հիմնականում նշում են, որ վախենում են։ Օտարերկացիների մասով խնդիր չենք ունեցել։ Հայերը զանգում են, հետաքրքրվում՝ ինչ վիճակ է, բայց երբ հարցնում ենք՝ ինչո՞ւ չեն գալիս, նշում են, որ վախենում են»,- ասաց Հակոբյանը։

Վարորդ Ազնավուր Հովսեփյանի կարծիքով՝ խնդիրն անվտանգության հետ կապված մարդկանց մտավախություններն են, որոնք նա անտեղի է համարում։

«Սեզոնը պետք է արդեն բացված լիներ, բայց ոնց որ դեռ չի բացվել։ Անցած տարվա դեպքերի հետ կապված, կարող է, մարդիկ վախենում են։ Բայց ի՞նչ կա վախենալու։ Հայաստանի ցանկացած կետում կարող է նույնը լինել։ Հիմնականում մեր բնակչության մեջ է վախի մթնոլորտ ձևավորվել։ Ասենք՝ հա, դեպքեր են եղել, վերջ, փառք Աստծո, ընտանիքներով ապրում ենք։ Ամեն ինչ նորմալ է, գոհ ենք»,- ասում է նա։

Ջերմուկցիները զբոսաշրջիկների սակավությունը նաև տարվող հակաքարոզչության հետևանք են համարում։

«Ռուսներին աերոպորտի տաքսիստներն ասում են՝ Ջերմուկ մի գնացեք, էնտեղ շատ վտանգավոր է։ Թե նրանց ովքեր են ուղղորդում, որ դեպի Ծաղկաձոր, Դիլիջան գնան, հայտնի չի»,- ասաց հյուրատան սեփականատեր Վահրամ Պողոսյանը։

Առևտրով զբաղվող Անահիտ Ասատրյանը հորդորում է սուտ տեղեկություններ չտարածել Ջերմուկի մասին․ «Նորմալ է, կրակոցներ ընդհանրապես չկան։ Մարդ կա՝ վախենում է, ես չեմ վախենում։ Ուղղակի խուճապահար անել պետք չի դրսի եկողին։ Ամեն ինչ լավ է»։

Ջերմուկում իրենց հանգիստը վայելող զբոսաշրջիկները ևս փաստում են՝ առողջարանային քաղաքում ապահով է և շատ հաճելի։ Բելառուսից ժամանած Դմիտրին, օրինակ, շատ է հավանել առողջարանային քաղաքի բնությունը։

«Այստեղ զով է, լավ է, բնությունը հրաշալի է, հանքային ջրեր են։ Քիչ մարդ կա, դա նույնպես դուր է գալիս։ Հուսով եմ, որ առաջիկայում ավելի շատ մարդ կլինի։ Զգացվում է, որ զարգացման հեռանկար կա։ Շատ ընտիր կիրճ է, ջրվեժ, շատ գեղեցիկ վայրեր են։ Մենք իրավիճակին շատ տեղյակ չենք, հուսով ենք, որ իրադրությունը կայուն է, կառավարելի։ Հուսով ենք՝ ամեն ինչ խաղաղ կավարտվի։ Զգացվում է զինվորականների ներկայությունը, և դա հանգստություն է ներշնչում»,- նշում է Դմիտրին։

Երևանից եկած Գեղամն էլ կարծում է, որ հայաստանցիներն ավելի հաճախ պետք է գան Ջերմուկ․ «Եկել եմ հին հուշերը վերականգնելու։ Հիասքանչ է, ամենամաքուր քաղաքներից մեկն է Հայաստանում, շատ հաճելի է։ Բայց, երևի, Ջերմուկի բնակիչների համար հաճելի չի, որովհետև տուրիզմը պետք է զարգացվի։ Հիմա ավելի քիչ մարդ է գալիս Ջերմուկ։ Երևի վախենում են վերջին դեպքերից, պատերազմից հետո։ Մի քանի տարի առաջ ավելի շատ մարդ կար, երբ այստեղ էի։ Պարտադիր պետք է գալ, օգնել, մերով անել, ցույց տալ՝ մենք այստեղ ենք ու չենք վախենում ոչնչից»։

Զբոսաշրջության զարգացման նպատակով կառավարությունն այս տարեսկզբին մարզերում դրամաշնորհային թիրախային ծրագրեր է իրականացրել, բայց Ջերմուկից տեխնիկական պատճառներով չէին հասցրել դիմել։ Ջերմուկում ավանդական դարձած «Ձնեմարդուկ» փառատոնն այդ պատճառով չի կայացել։ Զբոսաշրջության կոմիտեն մինչև աշուն նոր փառատոն է ծրագրում։

«Ջերմուկում հատկապես ներքին տուրիզմի խթանման, առհասարակ՝ անվտանգության, զբոսաշրջային արժեքը վերարժևորելու համար փառատոն կկազմակերպենք, որպեսզի բնակչությունը վստահ լինի, որ դա պետության կողմից խրախուսվում է, այս պահին անվտանգության խնդիր չկա և այնտեղի կուրորտային ծառայություններից կարելի է ազատ օգտվել»,- նշեց Զբոսաշրջության կոմիտեի աշխատակից Անահիտ Ոսկանյանը։

Այս տարվա հունվարին Կառավարության որոշմամբ փոխհատուցվեցին Ջերմուկում 2022-ի սեպտեմբերին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերը։ Կոմիտեի տվյալներով՝ 10 տնտեսվարող ստացել է մոտ 63 մլն դրամի աջակցություն։ Չնայած այս աջակցությանը՝ ջերմուկցիներն իրենց խնդիրների լուծումը տեսնում են զբոսաշրջության նախկին ծավալների վերականգնման մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան