«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային նախագիծ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

Լուրեր

06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
Բոլորը

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ՝ այսօր Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել հոբելյանին նվիրված հայ-ֆրանսիական նախագծի՝ «Նռան գույնը» պարային բեմադրության նախապատրաստական աշխատանքների մասին մամուլի ասուլիս․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը, ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Սահակյանը, Տոբոգան թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի Կորսակովը, Գասկոն և Վիլֆրանշ թատրոնների տնօրեն Անտուան Գարիելը:

ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն ընդգծել է, որ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական տարեթվերի և նշանավոր անձանց ցանկում, և ՀՀ կառավարությունը հոբելյանական միջոցառումների նախապատրաստական փուլում է, որի նպատակով կձևավորվի հոբելյանական հանձնաժողով: Անդրադառնալով ասուլիսի թեմային՝ Սվետլանա Սահակյանն ասել է. «Հայ-ֆրանսիական «Նռան գույնը» պարային նախագիծը հնարավորություն կտա ոչ միայն միջազգային, այլև հայ հանդիսատեսին փարաջանովյան արվեստին ծանոթանալու այլ դիտանկյունից՝ պարի լեզվով հասկանալ Փարաջանովի աշխարհը»: ԿԳՄՍՆ ներկայացուցիչը ներկայացումը կարևորել է նաև պարի՝ բալետային արվեստի նորովի մատուցման տեսանկյունից:

Նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանի խոսքով՝ նախագծի գաղափարը ծնվել է դեռևս 2021 թվականից. «Մեր գլխավոր նպատակը հայկական մշակույթի հանրահռչակումն է, և, անշուշտ, Փարաջանովի 100-ամյակին չէինք կարող չանդրադառնալ»:

Ինչպես Սաթէ Խաչատրյանն է ներկայացրել, Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային բեմադրությունը հայ-ֆրանսիական նախագիծ է, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի և Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև Օվերն-Ռոն -Ալպեր տարածաշրջանի, ՀԲԸՄ-ի ֆրանսիական մասնաճյուղի, Դեսինի «Տոբոգան» և Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնների աջակցությամբ: Այն իրականացնում են Ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Արտ-Իմաժ» մշակութային ՀԿ-ն: Նախագծին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը և Լիոնի Մետրոպոլը։

Ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19-ին՝ Ֆրանսիայի Տոբոգան թատրոնում, հունվարի 26-ին՝ Գասկոն թատրոնում։ 2024 թվականի մարտի 15-ին և 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երևանում։ Հյուրախաղը կկայանա նաև Լիոն-Երևան քույր քաղաքների համագործակցության շրջանակում։

«Նախագիծն իրականացվում է երկու պետությունների՝ Հայաստանի և Ֆրանսիայի աջակցությամբ: Եվ եթե հայկական կողմի աջակցությունը տրամաբանական է, ֆրանսիական կողմի պարագայում ուզում եմ ընդգծել, որ սա Ֆրանսիայի պետական վերաբերմունքն է հայկական մշակույթի հանդեպ: Սա հայ-ֆրանսիական հարաբերություններն ամրապնդող ևս մեկ միջոցառում է»,- ասել է նախագծի հեղինակը՝ Սաթէ Խաչատրյանը:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Հայաստանը բացահայտել Սերգեյ Փարաջանովի և նրա մշակույթի միջոցով: Վստահ եմ՝ մեր համատեղ աշխատանքը կլինի երկու մշակույթների յուրօրինակ երկխոսություն՝ առավել ընդգրկուն ներկայացնելով Փարաջանով արվեստագետին: Ներկայացումը կբեմադրվի փարաջանովյան արվեստի ներշնչանքով, որոշ դետալներ կկիրառվեն նաև «Նռան գույնը» ֆիլմից, որի հիման վրա էլ լինելու է ներկայացումը: Գլխավոր նպատակը Փարաջանովին հանրահռչակելն է և լայն հանրությանը հնարավորություն տալը՝ ճանաչելու նրա արվեստը տարբեր տեսանկյուններից»,- ասել է ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին: Ըստ նրա՝ այս ներկայացումը մարտահրավեր է՝ ընդգրկելու տարբեր տարիքային խմբի հանդիսատեսի, այդ թվում՝ փոքրերին, որպեսզի այդ տարիքից մեծանա հետաքրքրությունը փարաջանովյան ստեղծագործությունների նկատմամբ:

Տոբոգան թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի Կորսակովը, Գասկոն և Վիլֆրանշ թատրոնների տնօրեն Անտուան Գարիելը նշել են, որ տպավորված են հայկական մշակույթով և պատրաստակամ են հուշագրերի և այլ ձևաչափերի շրջանակում համագործակցել հայկական թատրոնների հետ:

Նշենք, որ Հայաստանում ստեղծագործական այս թիմին կմիանա «Հող» խումբը, որին վստահված է պարային ներկայացման երաժշտական ստեղծագործությունը և Էդգար Մանուկյանը՝ ներկայացման հագուստների ձևավորման հեղինակը։