Արցախի դատախազությունը շարունակում է հայ գյուղացիներին թիրախավորելու դեպքերի առնչությամբ քրեադատավարական ստուգումները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը
2023թ. հունիսի 14-ին, ժամը 08:50-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի վարչական տարածք հանդիսացող՝ «Խզազին տակ» կոչվող տեղամասի մոտակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով` հիշյալ տեղամասում «T-70» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սասուն Բենիկի Հովսեփյանին և Խաչիկ Եղիշեի Հովսեփյանին ապօրինաբար կյանքից զրկելու և հանրորեն վտանգավոր եղանակով, զգալի չափերով գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել տրակտորի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Ս. Հովսեփյանի և Խ. Հովսեփյանի կողմից պատսպարվելու պատճառով․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
26.06.2023թ. ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտունու շրջանի դատախազությունը:
+++
2023թ. հունիսի 25-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի վարչական տարածքի՝ Մյուրիշեն գյուղից Ավդուռ գյուղ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով` նույն տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Միքայել Անդրանիկի Մեժլումյանին ապօրինաբար կյանքից զրկելու և հանրորեն վտանգավոր եղանակով զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել վերջինիս կողմից վարվող ,,Բելառուս,, մակնիշի տրակտորի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Մ. Մեժլումյանի կողմից պատսպարվելու պատճառով:
Նշված նյութերով քրեադատավարական ստուգումները շարունակվում են:
+++
2023թ. հունիսի 28-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածք հանդիսացող՝ «Ղուրուսու» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով` նույն տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Բախշի Սերգեյի Ղահրամանյանին ապօրինաբար կյանքից զրկելու և հանրորեն վտանգավոր եղանակով զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել վերջինիս կողմից վարվող տրակտորի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Բ. Ղահրամանյանի կողմից պատսպարվելու պատճառով:
Նշված նյութերով քրեադատավարական ստուգումները շարունակվում են:
+++
2023թ. հունիսի 28-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի վարչական տարածք հանդիսաղոց՝ «64 հեկտար» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով՝ նույն տեղամասում «Ջոնդեր» մակնիշի հացահատիկահավաք կոմբայնով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Վահե Բենիկի Առստամյանին ապօրինաբար կյանքից զրկելու և հանրորեն վտանգավոր եղանակով զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել վերջինիս կողմից վարվող կոմբայնի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Վ.Առստամյանի կողմից պատսպարվելու պատճառով:
Նշված նյութերով քրեադատավարական ստուգումները շարունակվում են: