Շահումով խաղերը սոցիալական խնդիրներ են առաջացնում․ Ֆինանսների փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն այսօր կազմակերպել է կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված տարեկան համաժողովը: Համաժողովն անցկացվում է «Համագործակցություն հանուն կայուն կորպորատիվ կառավարման» կարգախոսի ներքո: Կարգախոսի ընտրությունը պատահական չէ, քանի որ կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումները և հայաստանյան իրականության զարգացումները քննարկելու նպատակով Համաժողովն այս տարի հյուրընկալել է բանախոսներ ԱՄՆ-ից և Եվրոպայից, ինչպես նաև մասնակիցներ Վրաստանից, Իրանից, Կենտրոնական Ասիայից:

«Պետության հիմնական ֆունկցիաներից մեկը ծախսային քաղաքականությունն է։ Ժամանակակից աշխարհում, որտեղ ռիսկերը շատ են և տատանողականությունը մեծ է տնտեսական իվենթների պատճառով և տնտեսական հետևանքներ ունեցող ճգնաժամերի հետևանքով (ինչպիսին քովիդն էր), հաճախ պետությունը մտածում է տնտեսության ինստիտուցիոնալ հիմքերը պահպանելու մասին,- այս մասին նշեց Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։- Իսկ ինչպես ինդենտիֆիկացնել այդ հիմքերը, եթե չկա կորպորատիվ կառավարում, կամ կա, բայց ոչ կայուն պրակտիկաներ են ձևավորված․ այդ դեպքում կա՛մ սկսելու ենք պահպանել տնտեսության ոչ ինստիտուցիոնալ մասը, կա՛մ այն ինստիտուցիոնալ մասը, որը վատ պրակտիկաներով է աշխատում»։

Ավանեսյանն ընդգծեց, որ կարպորատիվ կառավարումը չափազանկց կարևոր է, որովհետև պետությունը ճգնաժամերի ժամանակ պետք է իմանա, թե իր տնտեսության հենասյուները որտեղ են:

«Ինստիտուցիոնալ բարեփոխումները սկսվում են մասնավոր ոլորտից։
Հարկերի տեսանկյունից՝ եթե առկա են խոր ներթափանցող և կայուն կորպորոատիվ կառավարման պրակտիկաներ, դա նշանակում է, որ մենք ավելի կայուն ենք ցանկացած տնտեսական շոկի ժամանակ»,- նշեց փոխնախարարը։
Նրա դիտարկմամբ՝ տնտեսական մի շարք ուղղություններ կան, որոնք սոցիալական խնդիրներ են առաջացնում․ այդ ուղղություններից են շահումով խաղերի ոլորտը։

«Ֆինանսների նախարարությունը շահումով խաղերի ոլորտի լիցենզավորում է իրականացնում, բայց երբ նայում ենք կանոնակարգերը, թե ինչպես են կազմակերպվում, տեսնում ենք, որ վնասակար գործունեությամբ են զբաղվում և կայուն կառավարումը բացակայում է․ դա նշանակում է, որ մենք ունենք ոլորտներ, որոնք կարող են անվերջ վնաս տալ հանրությանը՝ շահույթ հետապնդելով։ Այն բիզնեսները, որոնք վնաս են տալիս հանրությանը, նրանց կորպորատիվ կառավարումը պետք է շատ ավելի խորը լինի»,- ընդգծեց Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։