Ադրբեջանական կողմը չի խորշում օգտագործել իր իսկ քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան. Արցախի ԱԳՆ

Լուրեր

25.05.2026 | 13:39
Երևանում մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 13:31
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ «ամուր» համաձայնագիրը կարող է լինել արդեն այսօր
25.05.2026 | 13:25
Հստակեցվում են ընտանիքի անապահովության գնահատման մեխանիզմները
25.05.2026 | 13:18
Հղի կնոջ՝ մեքենայից նետվելու դեպքով ամուսինը մեկ ամսով կալանավորվել է
25.05.2026 | 13:14
Փաշինյանին էլ են օտարներն աջակցում, վատ եմ գնահատում Ռուբիոյի այցը․ Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 13:07
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան ժամանել է Կիև
25.05.2026 | 13:06
Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
25.05.2026 | 12:59
Խուզարկություններ «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակներում. կա 5 ձերբակալված
25.05.2026 | 12:51
Ընդունելու ենք «Սաֆարովի կանխարգելման օրենք»․ ադրբեջանցիները չեն կարող ՀՀ-ում տուն գնել․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 12:40
Ռուսաստանում երկու մարդ է զոհվել ուկրաինական ուժերի գիշերային հարձակման հետևանքով
25.05.2026 | 12:35
Անտոնիո Կոնտեն հայտարարել է «Նապոլիից» հեռանալու մասին
25.05.2026 | 12:29
«Խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»․ ԿԳՄՍ-ն՝ Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի փակման մասին
25.05.2026 | 12:20
Սերբիայի նախագահը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին
25.05.2026 | 12:11
Ռուբիոն վաղը Հայաստան կգա // Մեդվեդևը սպառնում է ՀՀ-ին գազի գնի թանկացմամբ․ ԼՈՒՐԵՐ
25.05.2026 | 12:09
Վռնդել են Ռուսաստանից, խոպան էր գնացել. բանավեճ սկսվեց Փաշինյանի և գյումրեցիների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանություն է տարածել շփման գծում Ադրբեջանի ռազմական սադրանքների առնչությամբ:

«Հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում, տեղակայված կրակակետերից։

Արցախի պաշտպանության բանակը ստիպված էր պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճնշելու ադրբեջանական բանակի կրակային ակտիվությունը։ Ադրբեջանական կողմի սադրած միջադեպի արդյունքում, դժբախտաբար, գյուղի բնակիչների շրջանում կան տուժածներ։

Մենք բազմաթիվ անգամ, դեռևս ապրիլյան ագրեսիայի օրերին, ուշադրություն ենք հրավիրել այն փաստին, որ ադրբեջանական կողմը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը, չի խորշում օգտագործել իր իսկ քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան՝ Արցախի տարածքը գնդակոծելու նպատակով։

Սահմանի երկու կողմերում ապրող խաղաղ բնակչությունը վաղուց արդեն գերի է դարձել ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանը՝ ուղղված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության սրմանը և բանակցությունների վերականգման ուղղված միջնորդների ջանքերի տապալմանը։

Կատարվածը հերթական անգամ հաստատում է 2016 թ. մայիսի 16-ի Վիեննայի և 2016 թ. հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում՝ շփման գծում իրավիճակի կայունացման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։ Նշված պայմանավորվածությունների անհապաղ իրագործումը, որը տորպեդահարվում է Ադրբեջանի կողմից, թույլ կտա հետագայում խուսափել նման միջադեպերից»։