ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN

Լուրեր

15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկացի զինվորականները մշակել են հարվածների նոր ծրագրեր, որոնք, հնարավոր է, նախատեսում են «բոլոր ռումբերի մայր» համարվող GBU-43/B Massive Ordnance Air Blast-ի (MOAB) կիրառում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին և միջուկային օբյեկտներին հարվածելու համար։ Դա հնարավոր է այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա վերսկսել ռազմական գործողությունները՝ միջանկյալ ընտրություններից առաջ կամ հետո։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մի քանի ամերիկացի պաշտոնյաների, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

MOAB-ն ԱՄՆ-ի զինանոցում առկա ամենամեծ ոչ միջուկային ռումբն է։ CNN-ի փոխանցմամբ՝ Իրանի դեմ պատերազմի ընթացքում դրա կիրառումը կնշանակեր ռազմական գործողությունների զգալի սրում։ Այս եզրակացությունը հիմնված է այն աղբյուրների հետ զրույցների վրա, որոնք ծանոթ են զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ ռազմական պլանների ներքին քննարկումներին։

«Մի քանի ամիս շարունակ Թրամփն ու նրա խորհրդականները քննարկել են տարբերակներ, որոնք կարող էին հանգեցնել պատերազմի «վերջնական» ավարտին՝ առնվազն տեղեկատվական ազդեցության տեսանկյունից՝ գիտակցելով,թե որքան ոչ ժողովրդական է դարձել այս հակամարտությունը ամերիկացիների շրջանում»,- հաղորդում է CNN-ը նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին։

Դոնալդ Թրամփը հրահանգել է զինվորականներին մշակել Իրանի թիրախներին հասցվելիք լրացուցիչ հարվածների ծրագրեր, որոնք ներառում են «էներգետիկ ենթակառուցվածքների զգալի մասը» և հնարավոր է՝ MOAB ռումբի կիրառումը, CNN-ին ասել է աղբյուրներից մեկը։

CNN-ի մեկ այլ զրուցակից հայտնել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու ռազմական ծրագրերը նույնպես ուղղակիորեն նախատեսում են MOAB ռումբի կիրառումը։ Վերջին ամիսներին Թրամփը բազմիցս սպառնացել է հարված հասցնել «Փիքաքս լեռ» (Pickaxe Mountain) կոչվող օբյեկտին, որտեղ, ԱՄՆ-ի և Իսրայելի գնահատմամբ, Թեհրանը պահում է իր միջուկային ծրագրի բաղադրիչները։ Ամերիկացի մեկ այլ պաշտոնյա նշել է, որ ծրագրավորման ընթացքում զինվորականները քաղաքական գործիչների համար մշակում են տարբերակների մի ամբողջ շարք՝ ամենապարզից մինչև ամենաբարդը։ Ավելի բարդ թիրախների, այդ թվում՝ գետնի խորքում գտնվող օբյեկտների ոչնչացման համար ավելի հզոր ռումբեր են անհրաժեշտ, իսկ MOAB-ը դրանցից ամենամեծն է, հավելել է նա։

Սակայն շատ փորձագետներ կասկածում են, որ MOAB ռումբն արդյունավետ կլինի Իրանի՝ գետնի խորքում գտնվող միջուկային օբյեկտների դեմ կիրառելու համար։ Թեև GPS-ով կառավարվող այս ռումբն ի վիճակի է ոչնչացնել մինչև ինը քաղաքային թաղամասի չափ տարածք, այն, հավանաբար, բավարար խորությամբ ներթափանցելու հնարավորություն չունի՝ գրանիտի շերտերով ամրացված ստորգետնյա կառույցներին հասնելու համար, հայտնել են աղբյուրները։

MOAB-ն ԱՄՆ-ի ամենահզոր ոչ միջուկային ռումբն է, որը ստացել է «բոլոր ռումբերի մայր» անվանումը և կշռում է շուրջ 9,800 կգ։ Մշակված լինելով Իրաքի պատերազմի ժամանակ՝ MOAB-ն օդային պայթյունի համար նախատեսված ռումբ է, որը պայթում է մինչև գետնին հասնելը՝ առաջացնելով հզոր պայթյուն բոլոր ուղղություններով։ 2003 թվականին՝ փորձարկումների եզրափակիչ փուլում, ռազմական պաշտոնյաները CNN-ին հայտնել էին, որ MOAB-ը նախատեսված էր հիմնականում որպես «հոգեբանական գործողությունների» ընթացքում կիրառվող զենք։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նախկինում հասկացրել էր, որ այնքան էլ հետաքրքրված չէ ցամաքային զորքերի մասնակցությամբ լայնածավալ գործողություն իրականացնելու հարցով, որը կարող է հազարավոր ամերիկացի զինծառայողների կյանքեր արժենալ։ Սա հակասում է ԱՄՆ գործող վարչակազմի բազմաթիվ ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ վերլուծաբանների կարծիքին, ըստ որի՝ Իրանի «վճռական հաղթելու» միակ միջոցը հենց այդպիսի գործողությունն է։ Լրատվամիջոցը նշում է, որ սակայն Թրամփի՝ ռազմական հակամարտությունը հնարավորինս արագ ավարտելու ձգտումը նրան կանգնեցնում է սուր քաղաքական երկընտրանքի առաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի