Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Բաքվի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու հայտարարությանը

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում Լաչինի միջանցքի ապօրինի փակման վերաբերյալ արված հայտարարություններին։

«Վճռականորեն մերժում ենք հունիսի 22-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած անհեթեթ մտքերը, թե, իբր, Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի որոշման, ապօրինի շրջափակում է Լաչինի ճանապարհը»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն շարունակում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի՝ պարտադիր կատարման ենթական որոշման հետ կապված կեղծ թեզեր հնչեցնել՝ միաժամանակ խոստավանելով, որ հենց ինքն է արգելափակում Լաչինի միջանցքով ազատ երթևեկությունը՝ նշելով, որ պատճառը հունիսի 15-ին, իբր, ՀՀ ԶՈՒ-ի «սադրանքն է»։ Հավելենք, որ հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական ԶՈՒ-ն փորձել էր դրոշ տեղադրել ՀՀ ինքնիշխան տարածքում։

Բացի այդ, Բաքուն կրկին հրաժարվում է Ստեփանակերտի հետ միջազգային մեխանիզմով երկխոսությունից՝ նշելով, որ դա «Ադրբեջանի ներքին գործն է»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը որոշել է նաև, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար, որը, սակայն, Բաքուն չի կատարում։

Էմմա Չոբանյան