Մեկը բջջային հեռախոսով լուսանկարել է 21 անձանց ու նրանց անձնագրերը, մյուսը այդ տվյալներով անգրավ վարկեր է ձևակերպել և գումարները հափշտակել. նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
Բոլորը
Ավարտվել է Լոռու մարզի երկու բնակիչների կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութաին գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Լոռու մարզի 35-ամյա բնակիչը, իր մտերիմի՝ նույն մարզի 53-ամյա բնակչուհու հետ նախնական համաձայնության գալով հեռավար բանկային ծառայության համակարգերով տրամադրվող անգրավ վարկերի գումարներ հափշտակելու շուրջ, նաև վերջինիս օժանդակությամբ ձեռք բերելով մի շարք քաղաքացիների անձնական տվյալները, նրանց անվամբ առցանց եղանակով կնքել է պայմանագրեր և հափշտակել ուրիշի խոշոր չափերով, ընդհանուր՝ 3․630․000 ՀՀ դրամը:
Մասնավորապես, նախնական պայմանավորվածության համաձայն՝ 53-ամյա կինը իր համագյուղացիներին, ծանոթներին և բարեկամներին, հավաստիացնելով, թե նրանց ընդգրկում է իր կողմից առցանց առևտրով զբաղվելու համար ստեղծված խմբում կամ ակնկալում է արտերկրից գումար ստանալ, սակայն իր հաշվեհամարն արգելափակված է, ինչպես նաև ասելով, թե ցանկանում է նայել անձնագրի լուսանկարը, իր բջջային հեռախոսով բանկային հավելվածում հեռախոսահամարներ մուտքագրելուց և էջեր ստեղծելուց հետո ինտերնետային վճարային համակարգում լուսանկարել է նշված անձանց ու նրանց անձնագրերը: Այդ եղանակով 53-ամյա կինը նույնացրել և գրանցել է նրանց հավելվածում՝ ձևակերպելով հաշիվները, որոնց մուտքանուններն ու գաղտնաբառերը փոխանցել է 35-ամյա տղամարդուն։
Վերջինս, տիրապետելով հիշյալ անձանց ինտերնետային վճարային համակարգում առկա տվյալներին, այդ կերպ ձեռք բերելով հեռավար բանկային ծառայության համակարգերով վարկային պայմանագրեր կնքելու հնարավորություն, նրանց անվամբ, էլեկտրոնային եղանակով, ինտերնետային վճարային համակարգի միջոցով ՓԲ ընկերությանը ներկայանալով հիշյալ անձանց անձնական տվյալներով, բացել է բանկային հաշիվ և առցանց եղանակով կնքել է 21 պայմանագիր, որի արդյունքում խաբեությամբ ՓԲ ընկերությունից հափշտակվել է ընդհանուր 3․630․000 ՀՀ դրամ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 53-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասով (21 դրվագ), իսկ 35-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (21 դրվագ):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: