Ժողովրդավարության տեսակները, հակառակորդների դեմոնացումը և պոպուլիստների հաղթանակն աշխարհում. ապաքաղաքական զրույց Տիգրան Գրիգորյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանում այժմ hիբրիդային ռեժիմ է, որին հատուկ են թե՛ ժողովրդավարության, թե՛ ավտորիտարիզմի տարրերը: Այդ ժամանակահատվածը կարող է տևել տարիներ և նույնիսկ տասնամյակներ, և անցումը կարող է կատարվել թե՛ առաջին, և թե՛ երկրորդ բևեռի ուղղությամբ:

Ըստ քաղաքագետի՝ գոյություն ունեն ժողովրդավարության բազմաթիվ տեսակներ, որոնցից ամենապարզն և ընկալելին «ընթացակարգային» ժողովրդավարությունն է, երբ իշխանությունը ձևավորվում է քիչ թե շատ ազատ ընտրություններով: Սակայն այդպիսի «ընթացակարգից» հետո էլ հնարավոր է, որ ընտրված իշխանությունը ձևավորում է գործադիր մարմիններ, բայց գործնականում վերահսկում է իշխանության մնացած երկու թևերը, ինչպես նաև ձևականորեն անկախ կառույցները:

Խնդիրներից մեկը Տիգրան Գրիգորյանը տեսնում է քաղաքական համակարգի մեջ, երբ հակադիր ուժերը դեմոնացնում են միմյանց: Օրինակ, երբ նրանք իրար անվանում են «օտար գործակալ», «ինքնիշխանության թշնամի» կամ «դավաճան»: Նման մոտեցումը, հաղորդման հյուրի կարծիքով, թույլ չի տալիս ծավալել նորմալ քաղաքական խոսույթ և, հակառակը, արդարացնում է պայքարի ոչ քաղաքական մեթոդները:

Նման միտումներ նկատվում են ոչ միայն Հայաստանում: Մասնավորապես, 2016 թվականին՝ ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակից և Brexit-ից հետո աշխարհում իշխանության են գալիս պոպուլիստները, ինչի հետևանքով քաղաքական մշակույթում գերիշխող են դառնում ծայրահեղական մոտեցումները: Մարգինալ հոսանքները միտում ունեն «մեյնսթրիմ» դառնալու, ինչը ստվերում է գաղափարախոսական հիմնական ուղղությունները և դրանց կողմից առաջարկվող ընդունված, «նորմալ» լուծումները:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան