Բանկերը, վարկային կազմակերպությունները այսուհետ չեն գնա դատարան․ խնդիրը կլուծվի նոտարի միջոցով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մաuին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագծին:

«Յոթ նախագծերով մեկ հարվածով ուզում ենք բեռնաթափել մեր դատարանները»,- ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նա խարարի խոսքով՝ ուսումնասիրությունները, որոնք իրականացվել են 2020-2022 թվականների ընթացքում, ցույց են տվել, որ ընդհանուր իրավասության քաղհայցերով 441 հազար հայցադիմում է ներկայացվել, որից 395 հազարը փոքր բռնագանձման գործեր են:

«Այսինքն՝ ստացվում է գրեթե 90 տոկոսով մեր դատարանները ծանրաբեռնված են գործերով, որոնք, ըստ էության, արդարադատություն իրենցից չեն ներկայացնում, այլ գրավոր գործարքի հիման վրա կողմերի միջև վեճ է: Ուղղակի դատավորը վերցնում է պայմանագիրը, նայում է և հաստատում է: Որպես ապացույց, թե ինչու է կարևոր այս փոփոխությունը. նույնիսկ այդ գործերի 95 տոկոսը չի էլ բողոքարկվում, այսինքն՝ քաղաքացիները համաձայն են, գիտեն, որ պարտք կա:

Մենք այս փոփոխությամբ բեռնաթափում ենք դատարանները շուրջ 80 տոկոսով, և այսուհետ բանկերը, վարկային կազմակերպությունները և կումունալ ծառայություններ մատուցող ընկերությունները չեն կարողանալու գնալ դատարան, գնալու են նոտարի մոտ, նոտարը հաստատելու է, այնուհետև թվային գործիքներով ուղարկելու է Հարկադիր կատարման ծառայություն, բայց նաև հնարավորություն ենք ստեղծել մեր քաղաքացիներին բողոքարկել այն գործերը, որոնք նոտարը կամ սխալ կհաշվարկի տոկոսը, կամ ընդհանրապես չի պատկերացնի, որ իրեն ընդդատյա գործ չի:
Շատ կարևոր է նաև ընդգծել, որ երկու օրակարգային հարց ունենք՝ դատավորների քանակի ավելացում կամ աշխատավարձերի բարձրացում, դրանով մենք, ըստ էության, այս տարի օրակարգից հնարավորություն կունենանք հանել դատավորների աշխատավարձի բարձրացման հարցը և կկենտրոնանանք առաջին ատյանի դատավորների աշխատավարձի բարձրացման վրա և փոխվարչապետների հետ աշխատելու ենք այդ փաթեթը նույնպես ներկայացնել»,- նշեց նախարարը:

Մինասյանն ընդգծեց, որ ամբողջը թվային է լինելու․ «Օրենքի ուժի մեջ մտնելը կապելու ենք թվային հարթակի գործարկմանը. թուղթը վերանալու է»։

Գործընթացը, նախարարի խոսքով, 1-1.5 ամիս է տևելու․ «Երբ բանկն արդեն տեսնում է, կամ կոմունալ ծառայությունը տեսնում է, որ պարտավորությունը կատարված չէ, ուղարկելու է նոտարին, նոտարը 7-օրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով ծանուցելու է քաղաքացուն, եթե քաղաքացին վճարում է, գործը փակվում է, էլ ընթացք չի լինում, եթե վճարում չի լինում, այնուհետև վճարման կարգադրությունը ուղարկվում է Հարկադիր կատարման ծառայություն, և պրոցեսը տևելու է մեկ ամիս»։

Մինասյանը հավելեց, որ նախնական որոշվել էր 5 մլն դրամ բռնագանձման գումարներին անդրադառնալ, բայց նախարարական կոմիտեում թիվը նվազեցվել է՝ հասցվել 2 մլն-ի:

Մանրամասները՝ տեսանյութում։