Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալի՞ս էր, որ սպանվեց, թե՞ դուք էիք Մեղրին տալիս․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալի՞ս էր, դրա համար սպանվե՞ց, թե՞ կարող է՝ դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Ազգային ժողովում 2022 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում՝ դիմելով ընդդիմությանը։

«Բա ո՞նց է եղել Հոկտեմբերի 27-ը: Եղել է այն, որ սենց սրճարաններում, այդ թվում՝ դահլիճում ներկա որոշ մարդիկ նաիրիհունանյանների հետ խոսելիս ասել են՝ Վազգենն ա սաղ պրոբլեմը, էս երկրի բոլոր պրոբլեմների մեղավորն ա, այ որ Վազգենը չլինի… Իրենց կադրն էր, գիտեին թույլ կողմերը, որ կետերի վրա սեղմեն:

Մեկը խմբակցություններից մեկի ղեկավարն էր, մյուսը՝ ԱԱԾ տնօրենը, որի աշխատակիցը զեկուցում էր, որ այսպիսի մի մարդ կա, ասում է՝ մտնելու եմ, գնդակահարեմ խորհրդարանում:

Իսկ որտե՞ղ էր Սերժ Սարգսյանը 1999-ի հոկտեմբերի 27-ին․ քաղաքում չէր, հեռու մի տեղ էր։

Այդ ատելությունը նույն ձևով ինչի՞ էիք գեներացնում Վազգեն Սարգսյանի դեմ: Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալի՞ս էր:

Կամ եթե դուք Ղարաբաղը չէիք տալիս, Մեղրին ինչի՞ պետք է տայիք, որ Ղարաբաղը վերցնեք: Դուք Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակման թեման նույնիսկ քննարկելով, ընդունել եք, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է»,- հայտարարեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։