Բանանի շուկայում մենաշնորհ չի եղել․ այժմ կան գերիշխող դիրք ունեցողներ․ ՄՊՀ անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.04.2026 | 18:27
Ղազախստանից պատվիրակություն է գալիս ՀՀ // Ադրբեջանում երեք երկրաշարժ է եղել․ ԼՈՒՐԵՐ
08.04.2026 | 18:25
Պենտագոնի ղեկավարը ևս Իրանի հետ պատերազմը համարում է հաղթանակ
08.04.2026 | 18:16
Անգլիան 5-րդ ուղեգիրն է ապահովել Չեմպիոնների լիգայում
08.04.2026 | 18:03
Մոջթաբա Խամենեին առանցքային դեր է խաղացել. Axios-ը պատմում է, ինչպես են ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության եկել հրադադարի շուրջ
08.04.2026 | 17:55
Վրաստանի իշխանությունները մտադիր են Թբիլիսիում առգրավել հինգ ընտանիքի սեփականություն՝ Հեյդար Ալիևի անվան կենտրոնի կառուցման համար
08.04.2026 | 17:47
Մադրիդ․ Էլինա Ավանեսյանը քառորդ եզրափակիչում է
08.04.2026 | 17:40
Ալիևը զանգահարել է Փեզեշքիանին ու շնորհավորել հրադադարի կապակցությամբ
08.04.2026 | 17:29
Վենսը զգուշացնում է, որ հրադադարը «փխրուն» է, Թրամփը՝ «անհամբեր» է առաջընթացի համար
08.04.2026 | 17:18
Թրամփը հայտարարում է Իրանում «ռեժիմի փոփոխության» ու ուրանը չհարստացնելու մասին
08.04.2026 | 17:07
Թեոդոսիայում, նավթաբազայի հարակից փողոցներում, երթևեկությունը փակ է. այն հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից
08.04.2026 | 17:00
«Մի ամբողջ քաղաքակրթություն» չվերացավ. պատերազմի 40-րդ օրը 2-շաբաթյա հրադադար՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 16:56
Կրեմլը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը
08.04.2026 | 16:45
Պանրի ու երշիկի տեսականի, պաշտետ, սև ու կարմիր ձկնկիթ․ ԱԳՆ արարողակարգի ծառայության պետը նվեր է ստացել ռուսաստանցի գործընկերոջից
08.04.2026 | 16:39
ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Լոռու մարզպետի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.04.2026 | 16:31
Նաիր Թիկնիզյանը չի բացառել Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձը
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը։

«Ես չգիտեմ՝ դուք ինչ գրառում եք ասում, ես չեմ կարծում, որ իմ Facebook-ում նման գրառում կա, սակայն, այն պահին, երբ մենք կորցնում ենք Արցախի Հանրապետությունը․․․, այդ դեպքում ես կարող եմ խնդիրներ ունենալ այն ժողովրդի հետ, որը հանգեցերց դրան», – նշեց Անահիտ Սարգսյանը՝ ի պատասխան Վահագն Ալեքսանյանի դիտարկման, որի համաձայն՝ Սարգսյանը Facebook-ում գրել է. «Բա, ոչխա՛ր ժողովուրդ, մերժեցիք Սերժին, բերեցիք Նիկոլին, հիմա չե՞ք երազում Սերժի Հայաստանը»:

Անահիտ Սարգսյանն էլ հայտարարեց, թե ինքը, որպես ՀՀ քաղաքացի, ունի իր կարծիքը տեղի ունեցող երևույթների վերաբերյալ, մասնավորապես, պետության, պետության ամրության, պետության ղեկավարների, ղեկավարների վարած քաղաքականության: Նա նաև հավելեց, որ ԱԺ-ում ֆեյսբուքյան ստատուսներ հրապարակելն այնքան էլ ազնիվ չէ։

Իշխող խմբակցության պատգամավորին հետաքրքրում էր` քանի որ Անահիտ Սարգսյանը տարիներ շարունակ աշխատել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, նրա դիտարկմամբ՝ արդյոք 2017 թ. վառելիքի շուկայում մենաշնորհ եղե՞լ է, թե՞ ոչ։
Ի պատասխան Անահիտ Սարգսյանն ասաց, որ ո՛չ 2017 թ.-ին, ոչ էլ հիմա հայաստանյան որևէ շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնողներ չեն եղել. եղել են միայն գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ, որոնք այսօր ևս գերիշխող դիրքում են։ Ըստ նրա` վառելիքի շուկայում այսօր գործում է 4 կամ 5 սուբյեկտ։

Մեջբերելով թեկնածուի պատասխանը, թե 2017 թվականին մենաշնորհ չի եղել, Ալեքսանյանը հարցրեց. «Ձեր պատասխանը պայմանավորված է նրանով, որ դուք շարունակում եք կարծել, թե ՀՀ ժողովուրդը ոչխա՞ր է ու լա՞վ չի հասկանում, թե դուք ինչ եք ասում: Եթե հայ ժողովրդին համարում եք ոչխար, ո՞նց եք էդ ժողովրդի ձևավորած ԱԺ-ից եկել քվե ուզում, ու ո՞նց եք պատկերացնում, որ դուք էդ ժողովրդի մեջ պետք է ղեկավար պաշտոն զբաղեցնեք»:

«Բանանի շուկայում մենաշնորհ չի եղել, եղել են և այժմ կան գերիշխող դիրք ունեցողներ»,- նշեց Սարգսյանը։

«Ինձ թվում էր, թե դուք ներողություն պետք է խնդրեիք ՀՀ ժողովրդից, բայց դուք ավելի հեռուն գնացիք: Որևէ մեկը չի կարող խնդիր ունենալ ՀՀ ժողովրդի հետ»,- ասաց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։