Տնային կալանքում գտնվողների ոտքի սարքը աշխատու՞մ է, 2 հոգի ծեծկռտուք է արել գիշերային ակումբում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնություն, որի համաձայն՝ համայնքային ոստիկանության շրջանակում իրականացվելու են տարբեր փոփոխություններ, համայնքային ոստիկանությունը կդառնա շատ ավելի ունիվերսալ՝ կատարելով թե՛ այս պահին իր առջև դրված խնդիրների իրականացումը, թե՛ զբաղվելով անչափահասների ու ընտանեկան բռնության գործերով:

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Անդրադառնալով «տնային կալանք» խափանման միջոցի կատարման ժամանակ մեղադրյալի թևին կամ ոտքին հարմարեցվող սարքի միջոցով տեղաշարժի ամբողջ հետագիծը վերահսկելու օրենսդրական նախաձեռնությանը, որը գործում է 2022-ից,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց․ «Այդ սարքերն աշխատո՞ւմ են, թե ձևական են և այդտեղ խնդիր ունենք։ Այսօր գիշերը տնային կալանքում գտնվող 2 հոգի ծեծկռտուքի մասնակից են եղել գիշերային ակումբում»։

Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ եղել են իրավիճակներ, երբ փախուստ է եղել և համակարգը արձանագրել է այդ խախտումները։
Համանման համակարգ ներդրվելու է նաև ընտանեկան բռնության կանխարգելման շրջանակներում։

Պատգամավորն արձագանքեց․ «Ասում են՝ մարդ կա, որի ոտքին այդպիսի սարք է փակցված եղել, բայց փաստորեն ծեծկռտուքի մասնակից է եղել և այդ դեպքից հետո 3-4 հոգի հիվանդանոց են տեղափոխվել։ Նկատի ունեմ, որ եթե այդ սարքը այդքան ուշ՝ պոստֆակտում է աշխատելու, ապա երևի թե դրա կարիքը չկա, այլ բան պետք է մտածել»։

Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ դեպքի մանրամասներից տեղյակ չէ, բայց այդ դեպքը դիտարկելով որպես ազդակ՝ գործընկերների հետ կանդրադառնան դրան և տեխնիկական խնդիրը կշտկեն, եթե դրա կարիքը լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։