Ընդունել եմ նախագահի առաջարկը մեկ պայմանով, որ չեմ ստանալու աշխատավարձ և չեմ օգտվելու ծառայողական մեքենայից. Արայիկ Հարությունյան

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Երեկ նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով նշանակվել եմ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

Կարևորելով քաղաքական որոշումների թափանցիկությունը՝ կուզեի մի քանի դիտարկում ներկայացնել այս որոշման առթիվ:
Առաջին՝ տեղեկացնեմ, որ ընդունել եմ նախագահ Բակո Սահակյանի առաջարկը մի քանի պատճառներով, մասնավորապես՝

• Անհրաժեշտություն կա համակարգել մի շարք ներդրումային ու բարեգործական ծրագրերի իրագործումը՝ հաշվի առնելով դրանցում իմ դերակատարությունը, տարիների ընթացքում կուտակած փորձը և ձևավորված կապերը:

• Պետնախարարի պաշտոնից հրաժարվելով սեփական նախաձեռնությամբ՝ ես մյուս կողմից խնդիր ունեի չհրաժարվել և չխուսափել քաղաքական պատասխանատվությունից, որը ստանձնել եմ նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածությունը պաշտպանելու, խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության՝ բարձր վստահության արժանանալու և վարչապետի ու պետական նախարարի պաշտոնները զբաղեցնելու միջոցով:

Երկրորդ՝ ես ընդունել եմ Նախագահի առաջարկը մեկ պայմանով, որ փաստացի չեմ ստանալու աշխատավարձ և չեմ օգտվելու ծառայողական մեքենայից:

Երրորդ՝ ուժի մեջ է մնում իմ այն հայտարարությունը, որ շարունակելու եմ ակտիվորեն զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ՝ նաև որպես «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ: Այսինքն՝ պետական պաշտոն ստանձնելն առնվազն բացասականորեն չի անդրադառնա իմ հասարակական-քաղաքական գործունեության շարունակականության վրա»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը: