6200 ծառ է հատվել․ 24-ժամյա հսկողություն է պետք․ Սիմիդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Անտառպատման, անտառների հիմնման և անտառպահպանման իմաստով 2022 թվականի կատարողականը վերջին տարիների համար աննախադեպ է: Այդ մասին Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Սիմիդյանի խոսքով՝ անտառների կառավարում ծրագրով հատկացվել է 2,1 միլիարդ դրամ գումար, որից 226 միլիոնը՝ Անտառային կոմիտեի պահպանման ծախսերի համար, 1,3 միլիարդ դրամը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, անտառվերականգնման և անտառպատման աշխատանքների համար 387 միլիոն դրամ է նախատեսած եղել, ծախսվել է 360 միլիոնը։

Անդրադառնալով ապօրինի ծառահատումների խնդրին՝ Հակոբ Սիմիդյանն ասաց, որ թվերը վատը չեն։ «2018 թվականին 3072 հատ ծառ է հատվել, սրանք արձանագրված թվերն են, 2019 թվականին այս թիվը հասել է 15 հազարի։ 2021 թվականին կազմել է 11 հազար, իսկ 2022 թվականին 6200։ Այսինքն՝ եթե դինամիկան տեսնենք՝ 2018 թվականից հետո բարձրացել է, հետո նվազող տրամաբանություն ունի»,- նշեց նախարարը։

Սիմիդյանի հավաստմամբ՝ նոր ծառայության միջոցով կկարողանան անտառածածկ տարածքների նկատմամբ 24-ժամյա հսկողություն սահմանել։
«Մենք հիմա մեր ամբողջ էներգիան փորձում ենք դնել, որ պահպանությունը պատշաճ իրականացնենք, բայց այն ինստիտուցիոնալ համակարգը, որն այս պահին որպես գործիք ունենք, համոզված եմ, բավարար չէ, որովհետեւ 24 ժամից 9 ժամն է աշխատանքային։ Դրա համար ձեռնամուխ ենք եղել նոր ծառայության հիմնմանը, որը կփոխի իրավիճակն ամբողջությամբ»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։