«Կոմիտասյան բառերը հաճախակի կիրառեք և տարածեք հասակակիցների շրջանում». Ժաննա Անդրեասյանը՝ երեխաներին

Լուրեր

14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում՝ ZIL-ը՝ նվեր․  ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը՝ Բաքու և Արցախ այցից հետո
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
Բոլորը

ԿԳՄՍ նախարարության ենթակայության կառույցները՝ թանգարանները, գրադարանները, թատրոնները, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա խորհրդին համահունչ, կազմակերպել են մանկապատանեկան բազմաբնույթ միջոցառումներ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տոնի շրջանակում այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ երեխաների մասնակցությամբ անցկացվել են «Բույս ու սեր» և «Բուսաբարև» կրթամշակութային միջոցառումները:

«Բույս ու սեր» միջոցառման շրջանակում թանգարան-ինստիտուտի փոքրիկ այցելուները նկարել են բնության, բույսերի, ծառերի և ծաղկունքի թեմայով, իսկ «Բուսաբարև» կրթական ծրագրի շնորհիվ երեխաները բացահայտել են Կոմիտասի բանաստեղծական աշխարհը, ապա ստեղծագործել կոմիտասյան բառերով:

Նախարարը կոչ է արել երեխաներին նոր սովորած բառերը հաճախակի կիրառել և տարածել հասակակիցների շրջանում: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ ինչ նախասիրություններ ունեն երեխաները, ինչ հագեցվածությամբ են անցկացնելու ամառային արձակուրդը, ինչպես են պատկերացնում երեխաների իրավունքների պաշտպանությունը պետության կողմից:

Ի պատասխան նախարարի հարցերի՝ փոքրիկները վստահեցրել են, որ պաշտպանված են զգում ամուր ընտանիքում և նոր գիտելիքներ ձեռք բերելիս: Նրանք ցուցադրել են նաև իրենց իմացությունը՝ պատմելով, թե ինչ գիտեն Կոմիտասի կենսագրության մասին: Փոքրիկները նաև կատարել են Վարդապետի «Անձրևն եկավ» երգը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ թանգարանային միջոցառումները ոչ միայն ժամանցային են, այլև կրթամշակութային և ուսուցողական: «Կարևոր է, որ երեխաների համար նախատեսված միջոցառումներն անցկացվում են խաղային ձևաչափով՝ առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության, և իրենք չեն էլ նկատում, թե ինչպես են սովորում: Սա հանգստի ձև է, որը նաև զարգացնում է երեխաների կարողությունները»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության ծրագրերի գերակշիռ մասն ուղղված է երեխաների կրթության իրավունքի իրացման համար լավագույն պայմաններ ստեղծելուն: Հիմնական նպատակը, ինչպես նախարարն է նշել, բոլոր բնակավայրերում դրանց հասանելիության և մատչելիության ապահովումն է: «Ամենակարևոր իրավունքը, որը նաև կրթության ռազմավարության առանցքն է, որակյալ և ներառական կրթության հասանելիության ապահովման իրավունքն է: Դրան է ուղղված, օրինակ, Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը: Առանցքային է նաև երեխաների մասնակցության իրավունքը կարևոր որոշումներում, ինչն ապահովելու համար կրթական համակարգում տարբեր մոդելներ կան: Օրինակ՝ գործում է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդ, որի կազմում ընդգրկված աշակերտներից արժեքավոր դիտարկումներ ենք լսում և դրանք հաշվի առնում ոլորտային փաստաթղթեր մշակելիս»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում նախարարն անդրադարձել է նաև դասագրքերի բեռնաթափման հարցին. «Հանրակրթական նոր չափորոշչով դասագրքերի փոփոխությունն ընթացքի մեջ է: Դիտարկվում են դրանց էլեկտրոնային և հիբրիդային տարբերակները՝ նպատակ ունենալով կրճատել ծավալը: Դասագրքի թղթային տարբերակին պետք է լրացնի էլեկտրոնայինը, որը, շնորհիվ թվային գործիքների կիրառման, կնպաստի կրթության որակի բարձրացմանը, և միաժամանակ կթեթևանա պայուսակի բեռը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ նոր նախագծվող և կառուցվող դպրոցներում նախատեսված է դպրոցական գրադարանները վերածել ռեսուրս կենտրոնների:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է նաև թանգարանի հիմնական ու ժամանակավոր ցուցադրություններին: Այժմ թանգարան-ինստիտուտում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ ներկայացված է «Դարից երկար. Արշակ Չոպանյան-Կոմիտաս Վարդապետ» ցուցադրությունը՝ անվանի մտավորականների կյանքի 6 դրվագով: