Հռոմի պապի հուղարկավորությանը կմասնակցեն 50 պետությունների ղեկավար և 10 գործող միապետ․ Վատիկան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վատիկանը հայտարարել է, որ առնվազն 130 օտարերկրյա պատվիրակություններ, այդ թվում՝ շուրջ «50 պետությունների ղեկավարներ և 10 գործող միապետներ» կմասնակցեն ապրիլի 26-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը, գրում  է AFP-ը։

«Ներկայում 130 պատվիրակություն է հաստատվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, որը տեղի կունենա Սուրբ Պետրոսի հրապարակում»,- հայտնել է Վատիկանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արարողությանը կմասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին, Ուելսի արքայազն Ուիլյամը, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և այլ առաջնորդներ։

Մայր Աթոռից հայտնել են, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-ը նույնպես մասնակցելու է Հռոմի պապի հուղարկավորությանը։ Դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում, թե պետական այրերից ովքեր են մասնակցելու արարողությանը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Հռոմում և Վատիկանում անվտանգության միջոցառումները խստացվել են համաշխարհային առաջնորդների ժամանումից առաջ, Իտալիայի մայրաքաղաքի վրա սահմանվել է 24-ժամյա թռիչքների արգելման գոտի, դիպուկահարների ստորաբաժանումներ են տեղակայվել Սուրբ Պետրոսի հրապարակ տանող Վիա դելլա Կոնչիլիացիոնե փողոցի երկայնքով գտնվող շենքերի տանիքներին։

Հիշեցնենք, որ Հռոմի պապը մահացել է ապրիլի 21-ին։

Ավելի վաղ Վատիկանը հրապարակել էր Ֆրանցիսկոս պապի կտակը, որում նա խնդրել է իրեն հուղարկավորել Սանտա Մարիա Մաջորե տաճարում՝ առանց որևէ հատուկ զարդարանքի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի