Հայաստանը հանձնառու է նպաստելու խաղաղությանը, հաշտությանը և կայուն զարգացմանը. դեսպան Բալայան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ապրիլի 24-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը, ինչպես նաև Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետները մասնակցել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բելգիայի Սբ․ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում և 1915թ․ նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ կազմակերպված ոգեկոչման միջոցառումներին։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Բալայանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է նման հանցագործությունների կանխարգելմանն ուղղված Հայաստանի ջանքերին և ընդգծել 2015թ․ ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ի՝ որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության միջազգային օր ամրագրելու, ինչպես նաև 2024թ. ապրիլին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի ընդունման կարևորությունը։

Դեսպան Բալայանը շեշտել է անցյալի դասերի վրա հիմնված ապագա կառուցելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ Հայաստանը հանձնառու է նպաստելու խաղաղությանը, հաշտությանը և կայուն զարգացմանը՝ քայլեր ձեռնարկելով, որ նման հանցագործությունները երբեք չկրկնվեն:

Ելույթներով հանդես են եկել նաև Բրյուսելի Իքսել համայնքի ղեկավար Ղոման դը Ռոզմը, Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դը Մաղդը, Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանը և այլ պաշտոնատար անձինք։

Միջոցառմանը ներկա էին Բելգիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ և Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք ի նշան հարգանքի ծաղիկներ զետեղեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ։