Ավստրալացի պատգամավորն իր երկրի կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Քաղաքականություն
24.04.2025 | 21:43
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Օրենսդիր խորհրդի պատգամավոր, Ստվերային կառավարության հատուկ պետնախարար Քրիս Ռաթը կոչ է արել երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Այսօր ավստրալահայերը հիշում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված սարսափելի վայրագությունները։ Ես կոչ եմ անում Դաշնային կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կանգնել մեր հայ համայնքի կողքին»,- գրել է նա X-իր միկրոբլոգում։