Բաքվում շինծու գործերով նիստում «վկաներից» մեկը հայտարարել է, թե անձամբ է ճանաչել Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօրվա նիստում ուսումնասիրվել են հայկական ուժերի կողմից Շուշիի ազատագրմանը նախորդող իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթերը։

Ավելի ուշ «տուժող» Էլհան Ալեքպերովն իր ցուցմունքում նշել է, թե «աշխատել է Շուշայի ոստիկանական բաժանմունքում և տեսել է իրադարձությունները օկուպացիայից առաջ և ընթացքում»։ Նա ասել է, թե «1988 թվականի սեպտեմբերի 20-ին Շուշի քաղաքում, որտեղ նա ապրել է, հայտարարվել է պարետային ժամ՝ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջների պատճառով»։ Նա նաև ասել է, թե Շուշին ենթարկվել է ծանր հրետանային ռմբակոծության։

Խոսելով հայկական ուժերի կողմից Շուշիի ազատագրման մասին՝ նա հայտարարել է, որ, իբր, «հայկական զինված ուժերը բնակչությանը քաղաքից դուրս գալու համար որևէ միջանցք չեն տրամադրել»։

Որպես վկա հարցաքննված Սահիբ Սարիևն էլ ասել է, որ ծնվել է Շուշիում 1967 թվականին։ Նա նաև հայտարարել է, որ ճանաչում է հայ գերիներից մի քանիսին։

«Այնտեղ նստածներից ես անձամբ ճանաչում էի Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին։ Մենք 1988 թվականի սեպտեմբերից աշխատում ենք Խանքենդիի (Ստեփանակերտ) Մալիբեյլիի տաղավարում։ Այս մարդիկ լավ գիտեին այս վայրը։ 1988 թվականի սեպտեմբերի 17-ին նրանք ձեռքներին քարերով, վառելափայտով և երկաթի կտորներով լցրեցին Մալիբեյլի կամուրջը։ Նրանց թվում էին այս գործընթացին մասնակցողները։ Մենք այնտեղ մնացինք մինչև սեպտեմբերի 17-ը, ապա գնացինք Շուշի։ Մենք նաև ընդմիշտ փակեցինք ռեստորանը։ Այդ ժամանակ նրանք նույնպես պատրաստության վիճակում էին»,- ասել նա՝ խոսելով, իբր, «հայկական անօրինական զինված խմբավորումների կողմից Շուշիից Լաչին տանող ճանապարհի բենզալցակայանի պայթեցման մասին»։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 25-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի