«Հարցում եմ անցկացրել՝ քանի՞ հոգու գիտեք,որ զարտուղի ճանապարհով բանակից ազատվել է կամ վարորդական իրավունք ձեռք բերել»․ Սասուն Խաչատրյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
Բոլորը

Կրթության բացակայությունը կամ կրթության մեջ թերություններն ու բացթողումները բոլոր փորձանքների հիմքն են։ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ջանքերով կազմակերպված Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում ընթացող պանելային քննարկումների ժամանակ այս կարծիքը հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Նա օրինակ բերեց, նշելով, որ հանդիպումներ են իրականացվել ուսանողների շրջանում, քննարկման ժամանակ հարց է հնչել, թե արդյոք բոլոր նրանք, ովքեր դժգոհ են հակակոռուպցիոն պայքարից, իրենց հասանելիքն իրականացնում են այդ պայքարում, որպեսզի արդյունքներ գրանցվեն։

«Մենք վերացնում ենք հետևանքները, բայց պետք է պատճառը վերացնենք»,- ընդգծեց Խաչատրյանը։

Նրա խոսքով ՝ ուսանողների շրջանում իրականացված հարցման ընթացքում եղել են այսպիսի հարցեր․ քանի՞ հոգու գիտեք, որ զարտուղի ճանապարհով բանակից ազատվել է կամ վարորդական իրավունք է ձեռք բերել, ո՞ւմ ընկերն է հարբած նստել մեքենայի ղեկին։

«Ստացանք դրական պատասխաններ, բայց տեսանք այնպիսի իրավիճակ, որ որևէ մեկը պատրաստ չէ այդ մասին ահազանգելու։

Այս երևույթը նաև դաստիարակությունից է գալիս։ Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ երեխան գիտակցի՝ օրենքը խախտելը լավ բան չէ և դրա մասին բարձրաձայնելն ամոթ չէ»,- նշեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։