«Որքան հարուստները հարստանում են, այնքան մնացած խավերի վիճակը բարելավվում է». ապաքաղաքական զրույց Ռուստամ Բադասյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նրա կարծիքով՝ հարկեր վճարելը պետական մշակույթի կարևորագույն մասն է և չի կարող պայմանավորվել «արևելյան» կամ «արևմտյան» աշխարհընկալմամբ: ՊԵԿ նախագահը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Եվրամիության երկրները նույնպես բավականին տարբեր են իրենց մշակույթով, սակայն դա չի խանգարում այդ պետություններին հետևել որոշակի ստանդարտներին:

Ռուստամ Բադասյանը կողմ է, որ այս պատմական ժամանակահատվածում եկամտային հարկը բնակչության տարբեր խմբերի համար լինի համահարթ՝ վերջին տարիներին դա իրեն արդարացրել է և օգնել է ստվերից հանել շոշափելի թվով տնտեսվարողների: Արտահայտելով իր անձնական մոտեցումը՝ հաղորդման հյուրը տեսակետ է հայտնում, որ պետք է հնարավորություն տալ հարուստներին հարստանալ։ Հասկանալով, որ այդ տեսակետը միանշանակ չի ընդունվի, ՊԵԿ նախագահը, այնուամենայնիվ, պնդում է, որ նման մոտեցումը նպաստավոր է նաև քաղաքացիների մնացած խավերի համար:

Անդրադառնալով անկանխիկ գործարքների խնդրին՝ Ռուստամ Բադասյանն ընդունում է, որ ՀԴՄ սարքեր, որոնք POS տերմինալներ ունեն, կան առևտրի ոչ բոլոր կետերում, իսկ եթե կան էլ, ապա միշտ չէ, որ սպառողներին հնարավորություն է տրվում դրանցից օգտվել: Անկանխիկ գործարքների հետ կապված կա նաև կանխիկացնելու տոկոսի խնդիրը, ինչպես նաև որոշ քաղաքացիների մտահոգությունը՝ իրենց անձնական տվյալների անվտանգության վերաբերյալ:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան