Արցախի դպրոցներում հնչել է «Վերջին զանգը»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Արցախի Հանրապետության կրթության, գիտության , մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանն ուղերձ է հղել Վերջին զանգի կապակցությամբ։

ԿԳՄՍ նախարարի շնորհավորանքի ուղերձում ասված է.

«Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ «Վերջին զանգի» լուսավոր տոնի առթիվ:

«Շրջանավարտ» բառը նշանակում է ուսումնական դասընթացն ավարտած, այսինքն՝ ավարտել կյանքի մի շրջան, շրջափուլ: Իսկ ձեր կյանքի այս շրջափուլը համընկավ մեր երկրի և ժողովրդի համար բախտորոշ ու շրջադարձային իրադարձությունների հետ. 44-օրյա պատերազմ, ժամանակավորապես կորսվեց հայրենիքի մեծ մասը, ազգի սերուցքը կազմող ազնվազարմ ևս մեկ բացառիկ աստղաբույլ բռնեց հավերժի ճամփորդի ուղին, դավադիր թշնամու կողմից ավելի քան 160 օր շրջափակված է Մայր Հայաստանի հետ կյանքի ճանապարհը, անորոշության մառախուղը կարծես ետ քաշվելու ցանկություն չունի, բայց այս ամենի հետ մեկտեղ բոլորս միասին կրկին ականատեսը դարձանք մեր հերոս քաջորդիների պանծալի սխրանքներին, իր ազատության ու անկախության համար անդուլ պայքարի ելած արցախցու վճռականությանը, անընկճելի ու աներեր ոգուն, որին հիշյալ չարաղետ իրադարձությունները միայն ու միայն կոփեցին՝ վերստին ապացուցելով ինքնորոշման և ազգային արժանապատվության համար մղվող մեր երեսնամյա պայքարի արդարացիությունն ու անբեկանելիությունը: Սիրելինե՛րս, արագ փոփոխվող աշխարհը ենթադրում է նոր գաղափարներ և կյանքի հանդեպ արդիական մոտեցումներ, որտեղ, ըստ ամենայնի, անհրաժեշտություն է որակյալ ու շարունակական կրթությունը: Առավել ևս մեր հայրենիքի՝ վիրավոր Արցախի ապաքինման ճանապարհին անհնար է արդյունավետություն ապահովել առանց արհեստավարժ և մրցունակ մասնագետների, որոնց շարքերը, համոզված եմ, մոտ ապագայում համալրելու եք նաև դուք, և կարճ ժամկետում մեր փոքրիկ հայրենիքի բարեկեցության և բարգավաճման գործում, անտարակույս, նշանակալի է լինելու նաև ձեր ներդրումը:

Սիրելի՛ շրջանավարտներ, ձեզ ուժ, եռանդ, գունեղ երևակայություն և հաջողություններ եմ մաղթում. շարունակե՛ք սովորել, լուսավորվել և լուսավորել, ամրապնդել ձեր հավատը մեր պայծառ գալիքի հանդեպ՝ ի փառս Հայոց Արցախ աշխարհի, ի շահ մեր ինքնության և հարատևման»։