Հայերի ճնշման տակ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու է. Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչեցրած մտքերը նորություն չէին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Հարց եք տալիս՝ երեկվա հետ կապված, բայց երեկ ինձ համար ոչինչ տեղի չի ունեցել։ Ինձ համար երեկ ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, այն, որ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմ թողնելու համար, ասել ենք մեկ տարի առաջ, կես տարի առաջ ապացուցել ենք հրապարակված փաստաթղթերով, ապացուցել ենք եվրոպացիների հետ մեր աշխատանքային շփումների հանրայնացմամբ։
Ինչ վերաբերում է ծավալվող գործընթացներին, ես կարող եմ խոսել Հանրապետական կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անունից։ Մենք պայքարը չենք դադարեցրել, օրեր շարունակ եղել ենք զոհված զինծառայողների հարազատների կողքին։ Այսինքն՝ մեզ համար ինչ-որ բան տեղի չի ունեցել, որից հետո պետք է անցնենք պայքարի ակտիվ փուլի, մեզ համար պայքարի ակտիվ փուլը չի էլ դադարել։
Սա քաղաքական ուժի, քաղաքական գործչի պայքար չէ, սա համազգային պայքար է։

Հույս ունեմ, որ գոնե երեկվա ամբողջությամբ բաց ասված տեքստից հետո չենք լսի կասկածով լի հայտարարություններ։ Յուրաքանչյուրն իր տեղում անելիք ունի՝ քննիչից մինչև դատավոր, քաղաքացի, մինչև ԱԺ պատգամավոր»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանն ընդգծեց, որ միևնույն է, թե Նիկոլ Փաշինյանն ինչ կասի, դա հետաքրքիր չէ, նրանից միայն մեկ բան է ակնկալում լսել՝ հրաժարականի մասին։

«Ես հույս չունեմ, ես գիտեմ, որ հայերի ճնշման տակ Փաշինյանն այդ հրաժարականը տալու է։ Ուղղակի աշխարհի տարբեր բռնապետներ, պատմության ընթացքում, տարբեր ձևով են գնացել։ Ես Փաշինյանին խորհուրդ կտամ՝ թող բացի նայի, թե որ բռնապետն ինչ ճանապարհով է գնացել, ու ընտրի իր ճակատագիրը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։