Միայն ժապավեն կտրելով չի, որակ չկա․ Էռնեստ Ավանեսով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
Բոլորը

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովն այսօր ավագանու նիստում խոսեց համակարգային կոռուպցիայի դրսևորումների և կառավարման կոլապսի մասին:

«Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման բակեր, ե՞րբ ենք վերջին անգամ եղել, տեսե՞լ եք ինչ վիճակում են այդ բակերը: Արվում են աշխատանքներ, կարծես թե ժամկետով, մինչև սեպտեմբեր, որ թարմ ինչ-որ բան երևան, բայց ի՞նչ է արվում: Կա բոլոր կողմերից ավերված խաղահրապարակ, սալիկների փոփոխության կարիք չկա, սալիկներ են փոխվում, ասում են՝ նպատակ կա հատակը ռետինե դարձնելու, բայց այդ խաղահրապարակը դրանից հետո պետք է փոխվի: Այսինքն՝ ոտք ու գլուխ իրար խառնված, որը առաջնային պետք է լինի, որը երկրորդական, բա դա մասնագիտական մոտեցո՞ւմ է:

Այս համատեքստում քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչությունը, կարգավիճակ չունեցող գույքի բաժնի պետն ընդհանրապես մեկ տարուց ավելի է՝ չի պատասխանում զանգերիս, գրություններիս:
Այս լուրջ խնդիրների համատեքստում պարզվում է, որ ոլորտը կուրացիա անող փոխքաղաքապետերը գնում են արձակուրդ, գալիս են: Կարծում եմ՝ նվիրված աշխատանքի դեպքում որևէ մեկը չպետք է գնա արձակուրդ»,- նշեց Ավանեսովը:

Անդրադառնալով Շենգավիթի համայնքի մարզադպրոցներից մեկին, ավագանու անդամը նշեց․ «Այդ մարզադպրոցում գնումների ընթացակարգով աշխատանքներ կատարվեցին, մեկ ամսվա ընթացքում, կարո՞ղ եք ասել, քանի անգամ վերանորոգում արվեց, կարմիր ժապավենը կտրելուց հետո։ Այնքան փնթի աշխատանք էր արվել, որ անընդհատ կաթում էր կտուրից, մինչև հիմա էլ շատ խնդիրներ կան այնտեղ։ Միայն ժապավեն կտրելով չի, որակ պետք լինի, որակ չկա այդ աշխատանքներում»։

Ավանեսովը նաև աղբավայրի հետ կապված խնդիրներին՝ նկատելով, որ կային ներդրողներ, որոնք ուզում էին աղբահանության հիմնարկ ստեղծել, վերամշակման գործընթաց իրականացնել. «Շատ մարդիկ են եղել՝ ներդրողներ, բայց ճանապարհներ են փակվել այդ մարդկանց առջև, դրա համար ունենք այս խոլերան, այս վիճակը, որ շնչում ենք:

Դեպքերը շատ են, բայց չալաղաջը վերջում ՝ Ծիծեռնակաբերդի խճուղու հետ կապված հարցը. անցած տարի ասում էին՝ ուղիղ մեկ գիծ է մնացել։ Կա՞ տեր քաղաքում, այսօր այդ հատվածում բազմաբնակարան շենք է վեր խոյանում։ Ոնց էր ասում դասականը՝ ցը՛մփ»:

Մանրամասները՝ տեսանյութում։