Արցախի սահմանները արյունով են գծված․ Փաշինյանին թվում է, թե կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այսօր կայացած խորհրդարանի արտահերթ նիստը նվիրված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. «86.6 հազար քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու–Ստեփանակերտում ձևաչափում»: Քննարկվեց ԱՀ խորհրդարանի հայտարարության տեքստը:

«Երբ 2018-ին ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունն ու նրա թիմակիցները հայտարարեցին, որ իրենց «հեղափոխությունն» ավելի կարևոր է, քան արցախյան գոյամարտը ու դրանով արդեն իսկ ակնհայտ էր, որ սկսվել է Արցախի հանձնումը»,- այս տեսակետը հայտնեց ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այդ դավադիր պլանի իրագործման համար անհրաժեշտ էր պատերազմ․․․ Այդ պլանն ավարտին հասցնելու համար պետք է վստահության քվե շոուն կազմակերպեին և ձեռք բերեին երկաթե մուրճ, որը պիտի իջներ հենց հայության գլխին։
հատկանշական է, որ այդ խմբի նախընտրական ծրագրի թեզերից մեկը՝ Արցախի Հանրապետության անջատումն էր՝ հանուն փրկության։ Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համոզում էր՝ դա կեղծ է ու անիրագործելի»,- նշեց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանը զգուշացրեց․ «Փաշինյանին միայն թվում է, որ նման հակահայ հայտարարություններով կամ դավաճանական փաստաթղթերով կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին. Արցախը հայկական է․․․ ԱՀ սահմաններն արյունով են գծված»:

«Ով Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում՝ նա պետական դավաճան է»,- ԱՀ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։