Ինքնորոշման իրացման իրավունք ունի Արցախի ժողովուրդը․ Աշոտ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
Բոլորը

ԱՀ խորհրդարանի պատգամավոր Աշոտ Դանիելյանի գնահատմամբ, ԼՂՀ հարցը միայն Արցախի հարց չէ, միասնական հարց է, Հայաստան ունենալու հարց է:

Այսօր կայացած խորհրդարանի արտահերթ նիստը նվիրված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. «86.6 հազար քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու–Ստեփանակերտում ձևաչափում»: Քննարկվեց ԱՀ խորհրդարանի հայտարարության տեքստը:
«Բոլոր միջազգային հանդիպումներում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը խորացնում է Արցախի հանձնման գործընթացը։ Հայ ժողովուրդն ունի բոլոր իրավունքները՝ այդ կապիտուլյանտին հետ պահելու իր քայլերից»:

Պատգամավորը նկատեց, որ ՀՀ որևէ իշխանություն չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս և չի ունեցել այնպիսի տեսակետներ, ինչպիսիք այս «ազգակործան պատուհասը»:

ԱՀ խորհրդարանի պատգամավորի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ստորագրելու մի փաստաթուղթ, որով Արցախը կհայտարարվի Ադրբեջանի մաս, քանի որ դա կհակասի ՀՀ Սահմանադրությանը և ԳԽ որոշմանը:
Հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրում ամրագրված է, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, պատգամավորն ընդգծեց․ «Եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի փաստաթուղթ, որում Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս, դա կլինի պետական դավաճանություն»:

Մանրամասները՝ տեսանյութում։