Թուրքիայի նախագահական ընտրություններում 3-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն հայտարարել է երկրորդ փուլում Էրդողանին աջակցելու մասին

Լուրեր

05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:17
Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
05.08.2026 | 12:59
Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել
05.08.2026 | 12:53
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով աճել է հրդեհների և պայթյունների վտանգը
Բոլորը

Սինան Օղանը, որը Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել էր ձայների 5 տոկոսը, հայտարարել է ընտրությունների երկրորդ փուլում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին, հաղորդում է Halk TV-ն։

Նա նշել է, որ երկու թեկնածուների հետ հանդիպման ժամանակ քննարկել է հանրությանը հայտնի առաջնահերթությունները՝ հավելելով, որ զրույցներն ու հանդիպումները երկու թեկնածուների հետ էլ տեղի են ունեցել փոխադարձ քաղաքավարության և հարգանքի շրջանակում։

«Այս բանակցությունների, խորհրդակցությունների և զանգվածային հաղորդագրությունների արդյունքում ես հայտարարում եմ, որ ընտրությունների երկրորդ փուլում մենք աջակցելու ենք Ժողովրդական դաշինքի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- ասել է Օղանը։

Հավելենք, որ վերլուծաբաններն ի սկզբանե կանխատեսում էին, որ Օղանն աջակցելու է Էրդողանին՝ հաշվի առնելով վերջինի ազգայնական ծրագիրը։

Թուրքական  մի շարք լրատվամիջոցներ էլ հաղորդում էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս զանգահարել է Սինան Օղանին՝ հորդորելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Էմմա Չոբանյան